Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Գրքեր (14)
  • Հայաստանին (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Ակսել Բակունց
    03:04
    Ակսել Բակունց

     

    Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, Հունիս 13, 1899, Գորիս – 1937) ― հայ խորհրդային գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ, գյուղատնտես։ Ակսել Բակունցը, չնայած ունեցավ հազիվ մի տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ սովետական արձակի զարգացման մեջ։ Նա ծնվել է 1899 թվականին հունիսի 13-ին, Գորիսում։ Գորիսի Ծխակակն դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Ընդունակ, ուշիմ պատանին գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում, խորանում է հայերենի գրականության մեջ, հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ Ուսման տենչը Բակունցին տանում է Խարկով։ 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադառնում ու աշխատանքի է անցնում իր հայրենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես։ Կյանքի հետաքրքիր ճանապարհ է անցել նա` հայոց գրեր է սովորեցրել գյուղի երեխաներին, հրացանը ձեռքին պաշտպանել է հայրենի հողը, գյուղատնտեսական գիտելիքներով զինել հայերի ցելենի սերմնացաններին և, վերջապես, լիովին նվիրվել գրականությանը, պատկերել իր վերածնված ժողովրդի դաժան անցյալն ու պայծառ ներկան։ Բակունցի երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ։ Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է»։ «Խոնարհ Աղջիկը» պատմավեպը Բակունցի լավագույն երկերից է։ Քնքուշ սեր ու թախիծ կա այդ պատմվածքում, մորմոքուն զգացմունքներ, որոնք պատկերված են մանկության հուշերի պես քաղցր և երազային։ 1924 թվականին լույս է տեսնում «Գավառական նամականին», որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկ «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը։ Ահա թե որտեղից են սկզբնավորվում Բակունցի ստեղծագործության ծլարձակման առաջին քայլերը։ Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրա «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքները։ 1927 թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեց «Մթնաձոր» ժողովածուն՝ անկազմ ու անհրապույր ձևավորումով, որը թեև չէր շլացնում արտաքին փայլով, բայց գրչի կախարդը շռինդը ծոցվորել էր գրքում, որին փառավոր կյանք ու ապագա վիճակվեց՝ իր տեղը հաստատելու գրականության հին ու նոր արժեքների շարքում։ Ջերմ ընդունելություն է գտնում «Մթնաձորը», երևույթը բացահայտ էր. հավիտենական գեղեցկությունների կողքին գեղագետ Բակունցը տեսնում էր դառն ու լուռ ցավեր, որոնք հար նման էին աշխարհի ծայրերում ապրող մարդկանց ցավերին։ Նա չէր իդեալականացնում բնաշխարհը, այլ մտահոգ էր բնության անզուգական գեղեցկության մեջ վեր հանելու ժողովրդի դառը կացությունը։ Համակիրները շատ էին, բայց քիչ չէին չարախոս թշնամիները։ Չարենցը անհանգստացած նախազգուշացնում էր, որ Մթնաձորում չկորցնի իր պայծառ ուղին, փորձի դուրս գալ նոր ուղեծիր. Քո "Մթնաձորում” թախիծ է ծորում Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի, Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում Քո պայծառ ուղին անդարձ չկորի։ Բակունցը անհողդողդ էր, հարազատ իր համոզմունքներին, հին արժեքների կողքին դնում էր իր սրբատաշ որմը, նորի իր արարումը։ Նա ցանկանում էր ձերբազատվել հողժողկոմատի՝ իր ծառայությունից և անցնել ստեղծագործական աշխատանքի։ Բակունցի բեմագրերով նկարահանվում են մի քանի շարժանկարներ որոնցից է «Զանգեզուրը»՝ աղճատված ու պարտադրանքով փոփոխված։ Բակունցը ձեռք է զարկում երկնելու մեծ կտավի ստեղծագործություններ և սկսում իր «Խաչատուր Աբովյան» վեպը, որից ինչ-ինչ պատճառներով միայն որոշ պատառիկներ են հասել... Չնայած տարակարծություններ կան, որ վեպը լիովին ավարտել է գրողը։ Բեղուն գրիչը կատարում էր նայև թարգմանություններ՝ դրա վառ բկայությունն է Գոգոլի «Տարաս Բուլբան» /1934/, 1935 թվականին աշխարհաբարի է փոխադրում Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը» առակների ժողովածուն։ Դեռևս 1930-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաև Բակունցին։ Գրական հակառակորդների կողմից ծայր էր առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում. զրպարտվում էր «մահացու բոլոր մեղքերի մեջ»։ Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և 1937 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան։ Նույնն էր մեղադրանքը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»։ Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների։ Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան։ Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. «Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում... Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ... Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»։ Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում։ Նրան ոչ թե աքսոր, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։

    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 964 | Ավելացրել է: armhistory | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com