Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Գրքեր (14)
  • Հայաստանին (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Առած-Ասացվածքներ
    22:30
    Առած-Ասացվածքներ
    Ա
    Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
    Աղքատն ասավ`կատուն ջիգյար կերավ,չհավատացին,
    հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ հավատացին:
    Աշխատանքը փոխ հաց է,ոնց անես ընենցել կուտես:
    Ամռանը պառկես հովեր,ձմռանը կսատկեն կովեր:
    Աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց թթու է:
    Աղվեսի հնարքը հավի գլխին է:
    Ամեն թռչուն իր երամի հետ է թռչում:
    Աղվեսն իչքան լինի զգույշ,
    թակարդ կընկնի նա վաղ, թե ուշ:
    Արքը կշտանալ չունի:
    Ապաշնորհ մարդու լեզուն երկար կլինի:
    Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է:
    Ագռավն ասաց իր ճտին`մեռնեմ քո սպիտակ տոտերին:
    Ագռավին հարցրին` թռչունների մեջ որն է սիրուն,ասաց`իմ ճուտը:
    Անձրևն ինչ անի քարին,խրատն ինչ անի չարին:
    Արհեստը կաթ-կաթ աղբյուր է,եթե չվարարի,չի էլ պակասի:
    Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված,
    չունեցողը` մինչև իրիկուն:
    Անուստա արհետսը հարամ է:
    Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:
    Աշխատողը անոթի չի մնա:
    Աստված,որ ուզում է մեկի տունը քանդի,առաջ խելքն է առնում:
    Աջով տուր,որ ձախով առնես:
    Ագռավը ինչքան կռկռա,միևնույն է` սագ չի դառնա:
    Աղվեսի վկան իր պոչն է:
    Արջն իր ահից կգոռա:
    Արջը խաղով ընկավ,տանձը մտքից ելավ:
    Ամեն փորձանք մի խրատ է,
    ոչ փորձանքը կվերջանա,ո`չ խրատը:
    Այծն այծի համար լավ է,քան մի հոտ ոչխարը:
    Ամեն փայլող բան ոսկի չէ:
    Բ
    Բաց ամանը շուննել կլիզի, կատւն էլ:
    Բանը` արևի շողով,քունը`աստղերի ցողով:
    Բարկությամբ ելնողը վնասով կնստի:
    Բանն արա,հետո պարծենցիր:
    Գ
    Գարի ունես`քո ձիերին տուր:
    Գոմեշին` խուրձ,եզանը`խորոմ:
    Գայլի բնում մանր ոսկոր չի մնա:
    Գայլի հետ ընկերացի,դագանակդ ձեռիցդ մի գցիր:
    Գայլն ընկավ սուրուի մեջը`վայ մեկի տիրոջը:
    Գայլի հետ ախպերություն չի արվի:
    Գայլի անունն է դուրս եկել,աղվեսը աշխարհը քանդեց:
    գայլը երբեք չի կշտանա:
    Գիտուն աղվեսը երկու ոտքով թակարդ կընկնի:
    Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի կեր:
    Գիշերը սուփրեն թափ չեն տա:
    Գործ անելիս թողնեմ փախչեմ,հաց ուտելիս` գամ ու նստեմ:
    Գործը վաղվան մնաց,իմացիր` կորավ,գնաց:
    Դ
    Դատարկ կուժը եկավ առաջս`գործս ձախ կգնա:
    Ե
    Ելած սիրտը,վարար գետը մեկ է:
    Զ
    Զուլում անողը զուլումի կգա:
    Է
    Էշը մնաց` բզե,գնա,ձին մնաց` թող,գնա:
    Էշն իր զռոցով է հիանում:
    Թ
    Թրի կտրածը կլավանա,լեզվի կտրածը չի լավանա:
    Ժ
    Ժեռ քարը լավ է,քան անգութ սիրտը:
    Ի
    Իշից բռնացրու,որ ձիուն հասնես:
    Իշին նստի իշվոտ է,ձիուն նստի` ձիավոր է:
    Ինչ որ ցանես,էն կհնձես:
    Ինչ քար վերցնես` տակից դուրս կգա:
    Ինքը չկա թիզ ու կես,արմունքը գազ ու կես:
    Ինչ գա մարդու գլխին`իր խելքից է:
    ԻՆչ որ ուզում արա.Պուղին Պետրոս չի դառնա:
    Ինչ,որ անես առաջդ կգա:
    Ինչը ծանր ես տարել,քաղցր է պատմելը:
    Լ
    Լավ ձին ու լավ զենքը մուրազ են:
    Լեզու կա դեղ է,լեզու կա`մկնդեղ:
    Լավ կանես`քեզ կանես,վատ կանես`քեզ կանես:
    Լավ գլուխ չունեցողը,լավ ոտքեր կունենա
    Խ
    Խոզին ինչքան պատիվ անես,վերջը դանակն է նրա ջանը:
    Խաչն քոնն է,զորությունն էլ դու գիտես:
    Խոզի գլուխը սեղանին են դրել,գլորվեր աղբն է ընկել:
    Խոզն իր խոզություն չի թողնի:
    Խողը աղաչանքվ կորկի սրտից դուրս չի գա:
    Խոզից ոչ մատաղ կլինի,ոչ էլ մածուն:
    Խելքը մեծ ու պստիկ չի հարցնում:
    Խոսքը բերնիդ մեջ էփի,նոր ասա:
    Խոզի քթին ադամանդ չի սազի:
    Ծ
    Ծառի տակին պառկելով`,բերանդ տանձ չի ընկնի:
    Ծիծեռնակը տանը շինութոյւն է,ծիտը տանը ավերություն է:
    Կ
    Կատու չեղած`մուկ կբռնի:
    Կատվին կտրիցն ել գցես,մեջքը գետնին չի առնի:
    Կատուն քացախ է խմել:
    Կատվի քիթը հոտ է առել:
    Կատուն թաթիկներով երեսը լվաց,գիտցիր,որ անձրև պիտի գա:
    Կատուն Քրիստոսի աղլուխն է:
    Կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
    Կյանքին այդքան լուրջ մի վերաբերվեք, միևնույնն է կենդանի դուրս չեք գա այնտեղից:
    Կուշտը սովածի վիճակը չի հասկանա:

    Հ
    Հիմարը տալիս է,խելոքն էլ առնում:
    Հարևանիցդ ցանկացիր մի կով,որ աստված քեզ տա երկու կով:
    Հարամ ուտողղի մեկը երկուս չի լինի:
    Հարամ վաստակը մրրիկը կտանի:
    Հասկացողին`մին,չհասկացողին`հազար ու մին:
    Ձ
    Ձինդատարկ տոպրակին չի մոտենա:
    Ձվի գողը ձիել կգողանա:
    Ձիու աքացուն ձին կդիմանա:
    Ձիուց ընկնողը չի վնասվի,իշից ընկնողը`կվնասվի:
    Ձին նստավ` աստված մոռացավ,ձիուց իջավ`ձին մոռացավ:
    Ձեթը`ճրագին,խունկը`կրակին:
    Ձախ ձեռով հաց ուտելը ջանին չի կպչի:
    Ձեռքդ կեռա,հաջողություն պիտի գա:
    Մ
    Մունջ կատուն շատ մուկ կբռնի,քան խոսողը:
    Մարդ կա` հազար արժե,հազա կա մեկ չարժե:
    Մարդու քաշածը իր խելքից է:
    Մինչև յոթ դուռ չծեծես,մեկը չի բացվի:
    Մինչև խելոքը կմտածի,գիժը գետը անց կկենա:
    Մի ունեցիր հարյուր դահեկան,
    այլ ունեցիր հարյուր բարեկամ:
    Միսն ու ձուկը մի պղնձում չեն եփի:
    Մինչև ամպը չգոռա, անձրև չի գա:
    Ն
    Նմանը նմանին կսիրի:
    Նույն ծաղկից օձը թւյն կշինի,մեզուն մեղր:
    Շ
    Շանը  շապիկ կհագցնի,կատվին` վարտիք:
    Շան պոչը կտրելով` անմեղ գառ չի դառնա:
    Շատ համ ուներ,խանձահարման էլ վրան տվեց:
    Շատի հետևից ընկոնղը` քիչն էլ կկորցնի:
    Շատ պարծեղոցը շուտ ցած կընկնի:
    Շան պոչը յոթը տարի կաղապար դրին,էլի են կեռ պոչն է:
    Շան բնի կողքին աղվես չի ապրի:
    Շան հետ ընկերացիր,փետը ձեռիցտ մի գցիր:
    Շունը իր տիրոջ վրա չի հաչի:
    Շունը պառկել է սելի հովին,գիտի իր հովն է:
    Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:
    Շաքարը շան բերանն է:
    Շան անունը տուր,փետը վերցրու:
    Շանը դարբին արին,առաջ իրենը զոդեց:
    Շնից լակոտ վերցրու,ոչխարից` գառ:
    Շունը շան միս չի ուտի:
    Շունն իրենց դռանը ղոչաղ կլինի:
    Շունը շինականի պահապան ընկերն է:
    Շունը հավատարիմ է,կատուն` գող:
    Շունը կաղալով չի սատկի:
    Շունը հաչելով կմեծանա:
    Շունը կհաչի,քարավանը կքոչի:
    Ո
    Ոչ մարդանման,ոչ մարդահավան:
    Ով ինչ անի` իրեն կանի:
    Ոսկոր բերող շունը` ոսկոր էլ կտանի:
    Որտեղ երկու շուն լծեն.դու էնտեղ սելվոր կլինես:
    Ով ալարի,ոչ դալարի:
    Չ
    Չարությունը չարություն կբերի:
    Չար աչքը քարն էլ է ճաքացնում:
    Պ
    Պուճուր մարդիկ մեծ երազ կտեսնեն:
    Ջ
    Ջրի բերածը ջուրն էլ կտանի:
    Ս
    Սև շունը չի  սպիտակի:
    Սևին  օճառն ինչ անի,խևին խրատն ինչ անի:
    Սատանայից յոթ օր շուտ է ծնվել:
    Սառած օձը առաջ տաքացնողին կկծի:
    Սերը աթարին էլ է կպնում: 
    Վ
    Վազող ձիու գլխին չեն զարկի:
    Տ
    Տախտակը կապաս է:
    Տանձն ինձ,խնձորն ինձ,սերկևիլն էլ սիրտս կուզի:
    Տաշած քարը գետնին չի մնա:
    Ու
    Ունքը շինելու տեղ` աչքն էլ հանեց:
    Ուրիշին հոր փորողը` ինքը կընկնի մեջը:
    Ուրիշի ձեռքին նայողը,սոված կմնա:
    Փ
    Փեշակը որ կա,ոսկե բիլազուկ է:
    Փեշակը վարար աղբյուր է:
    Փորձված գայլը արջի թակարդը կընկնի:
    Ք
    Քամու բերածը քամին կտանի:
    Կատեգորիա: Ազգային | Դիտումներ: 13027 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ժողովրդական, Առած, Ասացվածքներ | Ռեյտինգ: 4.5/13
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com