Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » Էդուարդ Իսաբեկյան
    15:41
    Էդուարդ Իսաբեկյան

    Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում: ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1945-ից դասավանդում է Երևանի զեղարվեստա-թատերական ինստիտուտում (1963-ից՝ պրոֆեսոր):

    Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945): Իսաբեկյանի թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են: «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Երևանի Ա. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ: Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964): Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944):

    Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962): Գեղանկարչական հագեցվածությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), «Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966): Լայն ճանաչում են գտել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (1952)  և  Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի նկարագրումները: Հեղինակ է գծանկարների, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆիկական շարքերի:

    1967-1989 Հայաստանի պետական պատկերասրահի դիրեկտորն էր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

    Աղբյուր:http://www.findarmenia.com/


    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտումներ: 1323 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: նկարիչ, Էդուարդ Իսաբեկյան | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com