Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 9 » Հրաչյա Ներսիսյան
    00:35
    Հրաչյա Ներսիսյան
    Ներսիսյանի տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչնին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից:
    Վահրամ Փափազյան
    Հայազգի հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանն օժտված էր վերամարմնավորման արվեստի անգերազանցելի վարպետությամբ, քանզի նրան հաջողվում էր կերտել թե՛ ողբերգական, թե՛ դրամատիկական, թե՛կատակերգական և թե՛ գրոտեսկային կերպարներ և անել դա ներքին այնպիսի ուժով և նվիրումով, որ յուրաքանչյուր անձնավորում անջնջելի հետք էր թողնում անգամ ամենապահանջկոտ հանդիսատեսի հիշողության մեջ, նույնիսկ եթե տվյալ դերը երկրորդական էր կամ առանց խոսքերի, քանի որ մեծն վարպետի խոսուն աչքերն ասում էին ամեն ինչ…
    Հրաչյա Ներսիսյանը ծնվել է Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա), սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում և Եսայան վարժարանում: Նա մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին: Հարկ է նշել, որ եզակի ունակությունների շնորհիվ` Հրաչյան ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն: Նրա համար ճակատագրական են եղել ծանոթությունները Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայել է թուրքական բանակում` որպես թարգմանիչ, իսկ Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: Վահրամ Փափազյանը Ներսիսյանին և մի շարք այլ տաղանտաշատ դերասանների իր հետ բերում է Կովկաս, և արդեն իսկ
    1923-ից Հրաչյան դառնում է Երևանի բնակիչ ու հայկական Առաջին թատրոնի դերասան:
    Թատրոնում կերտած դերերից հիշարժան են Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ Պարոնյանի«Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից» արտահայտությամբ, ինչպես նաև նրա վերջին դերակատարումը թատրոնում` Մեք Գրեգորի կերպարը (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»):
    Կարևոր է նշել, որ Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, որը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում` մարմնավորելով Ռուստամին («Նամուս», 1925 թ.), Համբոյին («Գիքոր», 1934 թ.), Պեպոյին («Պեպո», 1935 թ.), Հակոբյանին («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկին («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարովին («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.) և այլն: Բոլորս ենք հիշում Ներսես աղբարի տպավորիչ կերպարը 1961 թվականին նկարահանված «Տժվժիկ» ֆիլմում, որը վարպետի վերջին դերն է կինոյում::
    Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Այնուհանդերձ, շնորհաշատ դերասանի մեծագույն պարգևը հանդիսատեսի ջերմ ու սրտաբաց ընդունելությունն էր և հավերժացումը սերունդների հիշողության մեջ:
    Հեղինակ` Անի Մարգարյան
    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտումներ: 1704 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Հրաչյա Ներսիսյան | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com