մի բողոքեք, եթե Ձեզ փողոցում հասկանում են բառիս բուն իմաստով ՃԻՇՏ

ՕՕՕ ամառվա շունչը կամաց կամաց զգացվում է, մինչ մեր հայօրագրական բլոգերները պատրաստվում են քննությունների, դիպլոմային, թեզ, ու սենց լիքը խառը բաներ, ես մի երկու խորհուրդ եմ ուզում տալ մեր սիրելի հայուհիներին տղաների կողմից կամ իմ կողմից, որոնք հաստատ նրանց պետք կգան ամառը, երբ շոգն ու արևը որոշ աղջիկների ստիպում է հագնել գոտիներ յուբկաների փոխարեն, կամ այնքան բաց մայկաներ, որ Եկատերինա թագուհին անգամ իր դեկոլտեյով կամաչեր: Դե ես ֆեյշնից հեռու եմ, բայց կան բաներ, որ ուզես չուզես նկատում ես: Երբ կուրսիդ  աղջիկները համատարած հագնում են նույն բանը, մենակ թե ուրիշ գույների, չուզես էլ, չես կարա չնկատես: Դե դա հեչ, բայց որոշ հայ աղջիկներ մոռանում են, որ ՀԱՅՈՒՀԻ լինելը դա կոչում է, որն ունի իր ներքին ու չգրված կանոնները, ինչի համար մենք Ձեզ ավելի ենք սիրում ու գնահատում:

Վատն էնա, որ շատ ՀԱՅՈւՀԻՆԵՐ մոռանում են, որ հագուկապի մեջ պետք չի նմանվել այլ ազգերին: Դե պետք չի սրան պատասխանել, բա կարողա տարազ հագնենք, ոչ մեկ չի ասում տարազ հագեք կամ երկար յուբկա հագեք, բայց դե եթե Ձեր յուբկան այնքան կարճա, որ անգամ Դուք եք նեղվում, խի եք հագնում, էնա տենց տկլոր դուրս եկեք ու ամեն վայրկյան ներքև մի ձգեք: Կամ եթե մայկա եք հագնում, ինչ պարտադիրա Ձեր ներքնազգեստի տարբեր գույների ու ձևերի թելիկները փայլփլեն Ձեր ուսերին: Վայ հա մի բան ասեմ, էտ ամառվա հետ կապ չունի, բայց որ մարշրուտկայում իջնում եք, գոնե սիրուն ներքնազգեստ հագեք, որ եթե մեզ ժպտում են, սիրուն ժպտան: Կամ ինչու եք այնքան թափանցիկ հագնում, որ ավելի լավա չհագնեք, դրան գումարած Ձեր էն գաջված դեմքերը, լիքը պամադա ու եսիմ ինչ վիճակներ: Ինչ պարտադիրա Ձեր տան սաղ գաջը քսեք, սիրուն չի է, անդուրա, չի դզում, հըն սենց ասեմ: Ու,  հա մեկ էլ, եթե էս ամեն ինչի վրա թքած ունեք, ու անելու եք նենց,  ոնց արել եք, մի նեղացեք կամ մի բողոքվեք, որ Ձեզ փողոցում հասկանում են բառիս բուն իմաստով ՃԻՇՏ:

երբ ամուսնական մատանիները չատի սմայլիկներն են

Սոցիալական կայքերը մեզ մոտ առաջացրեցին ոչ միայն կախվածություն ինտերնետից, ոչ միայն մենք իմացանք` ինչ է ֆոտոսեսիան, պարոլն ու լոգինը, այլ նաև մեր կյանք մտավ սոցիալական սերն ու դրան հաջորդող բավականին հաջող ամուսնությունները: Երեկ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ իր ամուսնու հետ ծանոթացել են ինտերնետում ու խոստովանությանը հաջորդեց խնդրանք` ոչ մեկին չասես դրա մասին , մերոնք չգիտեն: Հարց` ինչից ենք մենք ամաչում կամ ինչից ենք վախում, արդյոք   ամոթ է ծանոթանալ ինտերնետում և ամուսնանալ սոցիալական կայքի ընկերոջդ հետ ու ունենալ բալիկներ, երջանիկ լինել: Հաստատ Ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր ամուսնացել են ինտերնետի միջոցով, Հայաստանում, թե Հայաստանից դուրս, թե մեկը Հայաստանում, մյուսը` Ամերիկայում:

Ու նրանց մեծամասնությունը թաքցնում է դա, իսկ շատերը այդ երևույթին նայում են այսպես, լավ հա իրանց բախտը բերելա, խոմ իմը չի բերի:

Ավել

Համասեռամոլ, թե ՂԶԻԿ, որն է սահմանը

ինչպես հասկանալ, քո գլամուրնի ընկերը գոմիկ է թե, ոչ, ու եթե այո, հետո ինչ? եթե ոչ, ուֆ ես ինչ խառն է:

Արդյոք քո գլամուրնի, ՂԶԻԿ, քեզնից ավելի սիրուն հագնվող ընկերը համասեռամոլից լավն է, ու ինչպես հասկանալ, որն է սահմանը ղզիկության և համասեռամոլության մեջ: Գաղտնիք չէ, որ գոմիկության մոդան հասել է նաև Հայաստան, այո մոդան, քանի որ եթե ժամանակին դա որոշ չափով թաքցվում էր, հիմա, ըստ մոդայի, այն կարելի է “հագնել” ու ազատ քաղաքում ֆռֆռալ, մեկ էլ տեսար մեկի դուրն եկավ, ինքն էլ ուզենա “հագնել” ԴՐԱՆԻՑ: Ոնց տարբերել, թե արդյոք դիմացինդ գլամուրնի մետրասեքսուալ է, ով սիրում է սպարտիվկից բացի հագնել բուտիկից առած մի քանի թույն հագուստ, թե համասեռամոլ է, ում մաման մեծացրել է բալիկին առանց պապայի ու քեռիների, ինքը տեսել է միայն տատիկներ, մորքուրներ, մամա ու քուրիկներ, ու մնացել Քուրիկ: Արդյոք մեր համասեռամոլ եղբայրների մամաները մի քանի տարի առաջ կմտածեին, որ եթե տղա երեխային առանց ամուսնու են մեծացնում, չարժի նրանց ստիպել աման լվանալ, քանի որ դա բալիկի մեջ հիմք կդնի համասեռամոլության արմատների, որոնք տարիներ հետո մոդայի հետ կլծեն, մի հատ էլ կծաղկեն:

Այսօր մեր հայ տղաները շատ բացասական են վերաբերում համառեսամոլներին, աղջիկները նրանց սիրում են իրենց ընկերուհիների պես: Բայց արդյոք համառեսամոլը Ղզիկից վատն է, արդյոք ,սիրելի տղաներ, չարժե նույն ձև վերաբերվել նաև նրանց, դե եթե հասել ենք դրան: Արդյոք մամայի առաջին զանգից տուն վազող, մամայի ճաշակով աղջիկ ընտրող, մինչև ամուսնանալը “մուսի պուսի” տեսած մամայի բալիկները կարան լինեն Ձեր ախպերները, իսկ որոշ հորմոնալ խանգարումներ ունեցող ու հասարակությունից չվախեցող և դա բացահայտ կերպով արտահայտող համասեռամոլները արժանի են, որ իրենց ծեծեն, ձեռ առնեն, ու ասեն, յախկ արա էս ով ես դու:

Պուպուլդ ուտեմ կամ ինչու ենք ամբողջ ազգով տղա երեխա ուզում

Հայկական ԱՎԱՆԴՈւՅԹԱՍՈՎՈՐՈւՅԹԱՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ հիթ շքերթում իր պատվավոր տեղն է գրավում երեխայի սեռի ընտրությունը, հերքելը, չընդունելն ու աղջիկ երեխուն բանի տեղ չդնելը: Դեռևս շարունակվում է կռիվը ապագա մամաների ու պապաների մեջ, երեխայի սեռը ցույց տվող ժամանանկից մոնիտորներին չեմ հավատում հազարավոր պապաներ, դեռ շարունակվում են աղջիկ սպասող  մամաների նեղացած լացերը ու այս ամենը հա շարունակվում է, շարունակվում է, ու երբեք-երբեք չի ավարտվում:

Այս պրոբլեմը սկսվում է զույգի մոտ հենց այն օրվանից, երբ նրանք սկսում են երազել իրենց բալիկների մասին, հաճախ այն կրում է այսպիսի բնույթ` պապան ուզում է ժառանգորդ որդի, որին մի տարեկանից սկսած, երբ նա կասի մամա, ինքը կսովորեցնի քֆուր տալ, իրան պաշտպանել, սաղին ծեծել ու տենց լիքը տղայական լավ բաներ:

Ավել

Մի հատ ծիտ կա … համոզել եմ…

Ժամանակին մի ծանոթ ունեի, ու այն ժամանակ, երբ ինքը իմ ծանոթն էր, նոր էր Հայաստանում մոդա ընկնում ինտերնետը, դեռ չկար առավոտը շուտ ատամ լվանալու փոխարեն օդնօկլասսնիկ մտնելն ու հարցնել, թե ինչա այդ ֆեյսբուքը: Ու դե քանի որ այդ ժամանակ շատ չէին նաև բջջային հեռախոսները, ու ինտերնետ ակումբներում մի ժամ ինտերնետը արժեր 400 դրամ, նրա հետ կապը պահելու համար ես նրա համար բացեցի էլեկտրոնային հասցե , որ մենք մեկ-մեկ իրար նամակ գրենք: Ու քանի որ ինքը հերթական ու անիմաստ ծանոթն էր իմ կյանքում, ես վաղուց էի մոռացել նրա մասին, ու նաև նրա հասցեի մասին: Դե բնական է, որ մոդայիկ օդնօկլասսնիկում մարդիկ Պոիսկ մասում ինչքան հին ծանոթ ունեն գրում են նրանց անունները, ու մի օր անիմաստ ծանոթս էլ ինձ էր գտել: Ես, իհարկե, նրան ԴՌՈՒԺԻՏ չտվեցի, բայց  մտածեցի, որ եթե նա այն ժամանակ չէր կարողանում օգտվել ինտերնետից, ուրեմն հաստատ իրա օդնօկլասսնիի  լոգինն ու պարոլը պետք է համընկնեին նրա էլ.հասցեի հետ ու ես չսխալվեցի, ինքը երկար չէր մտածել, բնական է, որ հետաքրքությունս արդեն վեր էր ամեն ինչից ու ես էլ այդ ժամին պարապ էի:

Ավել

ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, երբ քրոջս ծննդյան օրը, մեր իսկ տանը…

Այսօր ներկայացնում եմ ընկերուհուս հետ կատարված մի դեպք, ինքը ուղարկել է, ես խմբագրել եմ:

Երբ ընտրությունդ մեծ է, ընտրելը ավելի դժվար է դառնում: Ու երբ ինքդ զգում ես, որ ժամանակն է ընտրել, այդ դժվարությունն էլ ավելի է դժվարանում: Երբ քեզ իր սիրտն ու սեր առաջարկողները մեկից ավելի են լինում, կշեռքի երկու կողմում համեմատելիներն ավելի շատ են դառնում: Իսկ ես չգիտես` ինչու ընտրեցի իրեն, առանց համեմատելու, առանց կշռելու, մի քանի սխալիցս հոգնած, նեղված ու ինքս ինձ վրա զայրացած: Դեռ մատանի մատիս չկար, կար միայն երկկողմանի համաձայնություն, երբ եղավ այն, ինչի վրա առաջին անգամ ես աչքերս փակեցի:

Կյանքում շատ են բաներ, որոնք գիտես, որ կան, բայց միշտ հույս ունես, որ դրանք կան ու լինում են ուրիշների հետ:

Ավել

պետք չի այն, ինչը մենակ ձերն է, հանել փռել լվացքի թոկից, որ մի հատ էլ քամին ծածանի

Ոնց եմ զզվում, որ ինստիտուտում դասամիջոցին դուրս ես գալիս միջանցք, աղջիկ տղա թռնում են իրար վրա սկսվում համբուրվել , ուֆ դա էլ իրա տեղն ունի, ուզում եք համբուրվեք, առանձնացեք մի ազատ լսարանում, ինչ պարտադիրա համալսարանի ուսանողների հարյուրավոր աչքեր նայեն ձեր զասոսներին: Ամոթ չի, որ դասախոսն անցնումա ու տեսնումա դուք կանգնած քիչա մնում իրար ուտեք: Ինչ պարտադիրա իրար նենց գրկեք կանգնեք, իբր աշխարհի վերջնա, հա սիրում եք իրար, ուզում եք, բայց դե էտ ուզելն էլ սահման ունի, ուզելն էլ կարելիյա կառավարել:  Կամ  ինչ պարտադիրա մարշրուտկայում սաղ ձեր չլմփոցները լսեն,  կամ ինչու ես կաֆեում ընկերուհուս հետ կոֆե խմելու փոխարեն պետքա ներվայնանամ, որ կողքի սեղանի զույգը հա էնա կհանի շորերն ու սկսկի սեքսով զբաղվել: Լռում եմ այգիների ու բարերի մասին, որտեղ այլանդակությունը հասնումա իրա գագաթնակետին ու էլ չի իջնում:

Ավել

Սիրեք Ձեր սիրելիներին, իսկ իրանք էլ թող սիրեն Ֆուտբոլը

Այսօր Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղն է:

Այս հանդիպման  մասին բոլորը խոսում են շաբաթներ, տղաները պատրասվում են նենց, կարծես իրանց հարսանիքին: Բոլոր հանում են իրենց դրոշները, հատուկ համազգեստները, վաղուց առել են տոմսերը: Ու այս ամենի մի կողմում իրենց ունքերը կիտել են նրանց ընկերուհիները, կանայք, ովքեր զզվում են ֆուտբոլից ու ասում են, ուրեմն դու ֆուտբոլը ինձնից շատ ես սիրում: Սիրելի աղջիկներ, եթե Ձեր սիրելին այսօր առավոտյան ոգևորված արթնացել է և պատրաստվում է գնալ ֆուտբոլ նայելու առանց Ձեզ, մի կիտեք Ձեր ունքերը, մի համեմատեք Ձեզ ֆուտբոլի հետ, դա խաղ է, որն այսօր կա, վաղը չկա: Ուրախացեք նրա հետ, երբ նա վերադառնա խաղից, հարցրեք, տպավորությունների մասին: Ու մի կրկնեք այն ապուշ միքտը, որ հա լավ էտ ինչ խաղա, մի քանի հոգի մի գնդակի հետևից են վազում: Սա շատ հին ու անկապ հումոր է, ու հաստատ Ձեր կողակցին դուր չի գա: Սիրեք Ձեր սիրելիներին, իսկ իրանք էլ թող սիրեն Ֆուտբոլը: Կեցցե Հայկական Մեծն Ֆուտբոլի Վերածնունդը: Տղաներին, մենք հավատում ենք ձեզ:

մեկ-մեկ Ձեր ՉԷ-ն ԱՅՈ-ից ավելի հաճելիա լսել

Կյանքում գալիսա պահ, որ զգում ես եկելա ժամանակը փսակվելու, բայց քանի որ հետևում են դպրոցն ու բուհը, պապայի ու մամայի ծանոթների աղջիկները, գործի տեղում սաղ ամուսնացած են կամ բեսամդ գեշ, էլ չի դզում փողոցում աղջիկ կպցնելը, դիմում ես ընկերուհիներիդ ու ընկերներիդ, որ մի լավ աղջիկա հետ ծանոթացնեն: Ու իմ ճաշակը իմացողները իմ ուզած պարամետրերով աղջիկների են առաջարկում, չասեք, յախկ ինչ զզվելի էս, էտ մենակ ես չեմ տենց անում: Օրերից մի օր դասընկերուհիներից մեկը ասեց մի լավ սիրուն, բոյով, խելացի աղջիկ գիտեմ, արի ծանոթացնեմ, հաստատ դուրդ կգա, մեր կուրսիցա: Էտա ես իրանց հրավիրեցի մի օր թեյ խմելու, մի երկու անգամ էլի երեքով հանդիպեցինք, հետո ես կուկլկային առաջարկեցի հանդիպել, խնդրեցի իրա համարը ու ինչպես կասեին 2001 թվին, թքեցի փայտիկին:

Ավել

մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում

Ամեն օր երթուղային տաքսի նստելուց մտածում եմ….ուֆֆֆ մենակ էլի մեկը չընկնի վրաս…կամ ձեռքերը երկարացնի… հա հա…հենց էլ ձեռքերը… կարող եք ցանկացած աղջկա հարցնել… չկա մի հատ աղջիկ….կարևոր չի, նա գեղեցիկա, տգեղա….բարեմասնություններ ունի, չունի…. Վուլագառա հագնված, սպորտային, թե համեստ…մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում… ահա թե որտեղ են լինում սեռական ոտնձգությունները… այո այո… հասարակական տրանսպորտում…բոլորի աչքի առաջ…

10 համարի երթուղայի տաքսում… մի դպրոցական լակոտ ձեռքը դրել էր ընկերուհուս ոտքին, իսկ երբ ինքը շշմած նայել էր երեսին, ուղղակի ձեռքը քաշել է…. Ինչա եղել որ….

Ավել

Previous Older Entries