Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 212»
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հայոց լեզու
Հայոց լեզու
armhistoryԺամանակ: Կիրակի, 20.02.2011, 21:43 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 20.02.2011, 22:02 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։
Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։
Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
Եվ զրահ ես եղել և զորավիգ,
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։
Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 20.02.2011, 22:07 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:
Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:
Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 20.02.2011, 22:07 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:
Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը, Մասիսն հայոց:
Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
... Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում...
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ՀյուրԺամանակ: Կիրակի, 19.02.2012, 12:24 | Հաղորդագրություն # 5
Խումբ: Հյուրեր





angry biggrin cry cool dry smile tongue
 
ՀյուրԺամանակ: Երեքշաբթի, 04.09.2012, 21:37 | Հաղորդագրություն # 6
Խումբ: Հյուրեր





smile smile smile smile smile smile smile cry cry cry cry cry cry cry cry cry cry cry cry afro afro afro afro afro afro afro artist artist artist apple apple apple angel2 angel2 angel2 angel2 blahblah cap cat cat cat cat cat cat cat cat cat cranky cranky cranky cupid cupid newyear oops լավներ
 
ՀյուրԺամանակ: Երկուշաբթի, 21.01.2013, 23:28 | Հաղորդագրություն # 7
Խումբ: Հյուրեր





Цитата
[code][/code]
 
ՀյուրԺամանակ: Չորեքշաբթի, 20.02.2013, 21:38 | Հաղորդագրություն # 8
Խումբ: Հյուրեր





wink wink wink dry dry dry cry cry cry surprised
 
ՆեսսաԺամանակ: Հինգշաբթի, 21.02.2013, 18:44 | Հաղորդագրություն # 9
Խումբ: Հյուրեր





շատ գեղեցիկ բանաստեղծություններ են angel2 hooray
 
ՀյուրԺամանակ: Շաբաթ, 02.03.2013, 20:24 | Հաղորդագրություն # 10
Խումբ: Հյուրեր





Եկեք պահպանենք մեր հայոց լեզուն, պահպանենք մեր մեսրոպատառ լեզուն, որպեսզի այն տեղի չտա լատինատառ, աղավաղված ոչ հայերեն հայերենին:

Добавлено (02.03.2013, 20:24)
---------------------------------------------
Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող)

«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:


Հ.Գ. Ինձ մի հարց է հետաքրքրում: Ինչո՞ւ են շատերը աղավաղում մեր լեզուն: Եվ ո՞վ ենք մենք ու ի՞նչ բարոյական իրավունք ունենք հայ ծնվելով հանդերձ, գրական ու գեղեցիկ մայրենի լեզուն փոխարինենք ժարգոնով: Կտրվեք փողոցային մակարդակից ու բարձր գնահատեք թե՛ ձեր հայ լինելու պատիվը, և թե՛ սեփական արժեքները ...

 
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հայոց լեզու
Страница 1 из 212»
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com