Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 11
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հեղինակային (Տարբեր հեղինակային բանաստեղծություններ)
Հեղինակային
armhistoryԺամանակ: Չորեքշաբթի, 02.03.2011, 21:05 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
ԳԱՐՈՒՆ, ՄԻ ՈՒՇԱՆԱ...

Համբույրս մրսում է ձմռան ցրտերում,
Գարուն է տենչում մարմինս սառած,
Սերս ուշանում է...կրակ է փնտրում,
Գարու´ն, գոնե դու շտապիր, էլ մի ուշանա:
Սիրտս բանտվել է սարցե փշերի տակ,
Տենչանք է դարձել շողն արեգակի,
կանաչ զարթոնքը` ցնորք ու կարոտ,
Գարու´ն, շտապիր, գոնե դու շտապիր:
Ձյունն ու անձրևը հաշիշ են դարձել,
Թմբիրել բողբոջի, ծիլերի մեղեդին,
Ժպիտն է սառել մարդկանց այտերին,
Գարուն շտապի´ր, մի ուշանա էլ:
Դանդաղ է դարձել պտույտն արևի,
Սիրո ճախարակը էլ սեր չի մանում,
Մաշվել է անիվը նրա երգերի,
Գարու´ն, դու´ երգիր, էլ չեմ դիմանում:
Իմ ընկեր կռունկն այդպես էլ չեկավ,
Որ կանչով իր բանար շրթունքը հողի,
կորցրել է երևի ետդարձի ճամփան,
Գարուն, դու´ արի, գոնե դու արի....
ՈՒ միայն ՀՈՒՅՍՆ է հզոր ու արի,
ՈՒ չի տապալվում պինդ սյունը նրա,
ՀԱՎԱՏԸ` հենքն ու հիմքն է դարերի,
Միայն ՍԵՐՆ է, որ ուշացած ԳԱՐՈՒՆԸ պիտի ետ բերի:


Էվելինա-Նելլի


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ՀյուրԺամանակ: Չորեքշաբթի, 02.03.2011, 21:50 | Հաղորդագրություն # 2
Խումբ: Հյուրեր





ADAGIO (ALBINONI)

ՈՒ լողում է համբույրս` օդի մեջ արբաց,
Նորածին ԱԴԱՋԻՈՅԻ հնչուններց` երերում-
Ընկղմվելով Նիրվանայի նիրհի թմբիրում,
Պեղվում հոգեշոյանքիս ու վերածնվում:

Համբույր տենչացող ճաքաց շուրթերիս,
Մերթ անձրևատես կաթիլվում է նա,
Մերթ շրթնաներկում համրաբառ խոսքեր,
ՈՒ վրան փաթիլում սիրո մանանա:

Մերթ արբենալով մեղեդու հետ` հակինթվում,
ՈՒ երկունքում է այն բառը միակ,
Որի գոյությամբ և ապրում ենք և մեռնում,
Դառնում հավերժություն` բազմանշանակ:

Տարածականանում ենք երկու կետերում,
ԱԴԱՋԻՈՆ դարձնելով նրբահոլով կոհակ,
Դառնում ենք հույզերի մի բազմապատկում,
Եվ դառնում հավերժի լուռ խոհանվագ:

Էվելինա-Նելլի Կռոյան

Добавлено (02.03.2011, 20:50)
---------------------------------------------
ԱՌԱՎՈՏՆԵՐՍ

ՋՈՒԹԱԿԻՍ ՆՄԱՆ ՆՈՒՐԲ ԱՌԱՎՈՏՆԵՐՍ,
ՏԵՂԱՎՈՐԵՑԻ ԱՓԵՐԻՍ ԽՈՐՔՈՒՄ,
ԱՆՈՒՐՋԵ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՍ ՀՈՐԻՆԵՑԻ,
ԻՄ ԼՈՒՍԱԵՐԻԶ` ԱՌԱՎՈՏՆԵՐՈՒՄ:

ԻՄ ՍԻՐՈ ՀՈՎՏԻ ԿԱՆԱՉ ՄԱՐԳԵՐԸ,
ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՋՐՈՎ ԵՄ ՋՐԵԼ,
ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՑՈՂՈՎ ԵՄ ՑՈՂԵԼ,
ՋՈՒԹԱԿԻՍ ՊԵՍ ՋԻՆՋ ԱՌԱՎՈՏՆՐՍ:

ՍԱՀՈՒՄ Է ԱՂԵՂՍ ԱՐԱԳ ՈՒ ՃԿՈՒՆ,
ԻՄ ՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ ՆԱ ՇՈՒՆՉ ԱՌՆԵԼՈՎ,
ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ԴԵՊԻ ՎԵՐ ԹՌՉՈՒՄ,
ՈՒ ԹԵՎԱԹԱՓ ԸՆԿՆՈՒՄ ԱՆՉՈՒՆՉ... ՄԵՌՆԵԼՈՎ:

ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆԱ Է ՄԻԱԿԸ,
ՈՐ ԱՉՔԻՍ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ՉԱԾ ՉԻ ԳԼՈՐՈՒՄ,
ՈՐ ՉՏԵՍՆԵՄ ՀԱՆԿԱՐԾ ՈՐԲԱՑՈՂ, ՄԱՐՈՂ,
ԵՎ ՋՈՒԹԱԿԻՍ ՊԵՍ ՍՈՒՐԲ ԻՄ ԱՌԱՎՈՏՆՐԸ:(nt)

ԷՎԵԼԻՆ...
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:52 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ցողն է շողում ծաղկի թերթին,
Առուն բարև է կանչում,
Արևը ժպիտ դեմքով
Շող է գցել աշխարհին:
Ձնծաղիկը քնած հողում,
Արթնանում է ու բուրում,
Ծառերը բողբոջ են տալիս,
Դռները բացեք,գարուն է գալիս:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:54 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մեղուն տզզոցն է գցել,
Բզեզն էլ իր բզզոցը,
Բոռը իր բզզոցը
Շունն էլ իր հաչոցը:
Մեղու,բոռ,շուն բզեզ:
Տզզոց,հաչոց ու բզզոց


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:56 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Գարուն եկավ մեր բակը,
ՈՒ կարմերեց զատկաձուն,
Դրկիցն առավ ու պարեց,
Խփեց,ջարդեց ու փշրեց:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:58 | Հաղորդագրություն # 6
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ակլատի`զ, բոյդ` մի թիզ:
Մազերդ բիզ-բիզ:
Ձմեռն անցավ,գարունն եկավ,
Քաաշվի,կորի,զատիկն եկավ,
Տիզ-Տիզ Ակլատիզ
Բոյդ մի թիզ:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 15.05.2011, 21:57 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մժղուկը
Երբ ծնվեց մժղուկը գարնան մի արևոտ օր էր:
Աչքը բաց արեց նայեց չորս կողմը ու գոռաց:
_Ի`նչ գեղեցիկ է աշխարհը:
Նա հիացած էր ուղղակի:Սկզբում նա փորձում էր թռչել,բայց չէր կարողանում:Երբ նա միքիչ մեծացավ,կանգնեց տերևին,ոտքերը իրար քսեց և թռավ:Կակաչը նրան ներքևից կանչեց
_Արի` գեղեցիկ մժեղ,արի,հյութս խմի:
մժեղը իջավ և մի քիչ խմեց հենց այդ ժամանակ եկավ բոռը
_Էյ դու`, գնա այստեղից,դա իմ ծաղիկն է:
Մժեղը թռավ գնաց:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Երեքշաբթի, 01.11.2011, 19:47 | Հաղորդագրություն # 8
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Կյանք

Շնորհակալ եմ քեզ կյանք:
Շնորհակալ եմ իմ,բոլոր երջանիկ օրերի համար,
Դրանք ինձ օգնեցին հասկանալ բարին:
Շնորհակալ եմ քեզ իմ,բոլոր դժբախտ օրերի համար,
Դրանք ինձ օգնեցին հասկանալ չարը:
Եվ ես արդեն հասկացա,որ բարին ու չարը ընդամենը ուղեկիցներ են իմ կյանքում:
Շնորհակալ եմ քեզ կյանք:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ARJAXPERԺամանակ: Չորեքշաբթի, 17.07.2013, 17:22 | Հաղորդագրություն # 9
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 5
Պարգևներ: 0
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
Ինձ դուր եկան այս հեղինակային բանաստեղծությունները , երևում է որ գրողն ունի բանաստեղծին բնորոշ տաղանդ :

Համակարգչային դասընթացներ Երևանում
hamakargchayin das@ntacner
 
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հեղինակային (Տարբեր հեղինակային բանաստեղծություններ)
Страница 1 из 11
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com