Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈԻՆԸ
ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈԻՆԸ
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 15.07.2011, 14:16 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տըղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
Մի օը էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, ոը գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
Թո՜ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տընեը տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»:
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան...
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
«Գըտա՞ր, զավակը՜ս», հարցըրեց մայրը,
Ուրախ նայելով իր տըղի վըրա:
«Ման եկա, մայրի՜կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»:
1909


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ADMIN-SԺամանակ: Երեքշաբթի, 26.07.2011, 13:31 | Հաղորդագրություն # 2
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 4
Պարգևներ: 0
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
good
 
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈԻՆԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com