armhistory | Ժամանակ: Շաբաթ, 30.04.2011, 16:43 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Այսօր նորից պա րտիզում Շրջում էի և հիշում Քեզ արթմնի երազում, Ոսկի, ոսկի մշուշում... Դու քո հեռու հեռավոր Անհայտ երկրռւմ արդյոք ինձ Մտաբերո՞ւմ ես այսօր Այն ոսկեղեն աշխարհից։ — Հիշո՞ւմ ես դու ակացիան Եվ պարտեզը իրիկվա Հանգիպումը մայիսյան Պատանու և աղջկա։ Եվ սենյակը ամփոփիկ Եվ տնակը հեռավոր, Գաղտնիքները մեր փոքրիկ, Սակայն քա՜ղցր, սակայն խո՜ր Հիշո՞ւմ ես դու այն արագ Ժամերը, երբ ես ու դու Նստում էինք անկրակ.— Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։ Եվ խավարում, խավարում Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի Հանդիպումը հրահրուն,— Հուզմունքն արբած սրտերի... Եվ պարտիզում մեր անուշ Տեսակցությունն այն գիշեր, Կիսախավարը քնքուշ.– Ցնորակա՜ն իմ հուշեր... 1908
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |