armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 27.04.2011, 22:03 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Քո անունո՛վ, Մարիա՜մ, Քո անունով՝ Այստեղ նահանջում է ձմեռն արագ: Ամառն առանց հերթի՝ Գարունի՜ց էլ առաջ, Նպաստով է ապրում՝ քո անունով… Եվ այստեղ կա մեկը քո անունով: Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով, Որ ատում եմ մի քիչ Եվ սիրում եմ նույնքան Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով: Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով. Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ: Ուստի ատում մի քիչ Ու սիրում եմ նույնքան Օտա՜ր այս աղջըկան քո անունով: Ես կանչում եմ նրան քո անունով Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով, Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ. Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ: Բայց կանչում եմ նրան քո անունով, Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում Կանչում-կանչում էին ոգիներին բարի… Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով: Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի… Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ, Անհավա՛տ իմ, Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |