Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 11
Ֆորում » Գրականություն » Ֆրիկ » Բանաստեղծություններ (Ֆրիկի ստեղծագործությունները)
Բանաստեղծություններ
armhistoryԺամանակ: Երկուշաբթի, 30.05.2011, 23:28 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
ԲԱՆ Ի ՖՐԻԿ ԳՐՔՈՅՆ

(հատված)


Աստուած արդար և յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:

Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի.
Եւ հիացումն ազգի ազգի,
զՈր տեսանեմք ի յաշխարհի:

Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին,
Եւ մէկն Եւայ իւր նմանին.
Եւ մէկ բարբառ համազգային,
Մինչև կերեալ պտղոյ ծառին:

Արդ այս բանս է հիանալի,
Եւ առաւել զարմանալի.
Թէ մէկ Ադամ և յԵւայէ
Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:

ՈՒրիշ լեզու ամէն մէկի,
Որ մէկ մէկի ո'չ հաւանի.
Որ մէկն է Հայ, մէկ Վրացի,
Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:

Մէկն է ճհուտ Եբրայեցի,
Եւ մին Արաբ, Հագարացի,
Մէկն է Ալան Արևորդի,
Մինն է Թովիչ և Ափխազի:

Մէկն է Քուրդ Քանանացի,
Մինն է Թաթար Թորգոմացի,
Մինն է Մուղալ Խըթայեցի,
Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի:

Մինն Ֆռանգ Լատինացի,
Մէկն է Վենէտ և Ջենեցի.
Մէկն Հոռովմ Յունացի,
Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:

Մինն Դաղմատ Սպանիացի
Ծնունդ սըրբոյ աւազանի.
Հաւատացեալ Հայր և յՈրդի,
ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:

Եւ դաւանօղ սրբոյ Կուսին,
Մարիամու Աստուածածնին,
Խոստովանող երրեակ և մի,
Հայր և Որդի և սուրբ Հոգի:

Այլ կամք ի ձեռս անօրինի,
Որ կու վարեն անգին գերի.
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:

Քանի՞ կանայս առնեն այրի,
Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն հեղան յերկրի,
Քանի՞ առնեն բան խոտելի:

Ֆրիկ

Աստուած արդար և յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:
Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի.
Եւ հիացումն ազգի ազգիմ
Զոր տեսանեմք ի յաշխարհի...
Արդ այս բանս է հիանալի,
Եւ առաւել զարմանալի,
Թէ մեկ Ադամ և յԵւայէ,
Որքա՞ն ազգեր ծնան յերկրի:

Ֆրիկ

Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ,
Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ:
Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ,
Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ:
Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ,
Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ:
Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ,
Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ.
Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ,
Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ:
Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ,
Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ:
Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ,
Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ARJAXPERԺամանակ: Չորեքշաբթի, 17.07.2013, 17:26 | Հաղորդագրություն # 2
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 5
Պարգևներ: 0
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
Цитата
Թէ մեկ Ադամ և յԵւայէ, 
Որքա՞ն ազգեր ծնան յերկրի:
Այս հարցը կարծում եմ շատերիս է հետաքրքիր :


Համակարգչային դասընթացներ Երևանում
hamakargchayin das@ntacner
 
Ֆորում » Գրականություն » Ֆրիկ » Բանաստեղծություններ (Ֆրիկի ստեղծագործությունները)
Страница 1 из 11
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com