armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:10 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |