armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:11 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր: Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, — Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի, Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |