Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Ավետիք Իսահակյան » ՄՈՐ ՍԻՐՏԸ ((հայկական ավանդավեպ))
ՄՈՐ ՍԻՐՏԸ
armhistoryԺամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:12 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Ավետիք Իսահակյան » ՄՈՐ ՍԻՐՏԸ ((հայկական ավանդավեպ))
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com