armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:13 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:
Զառ փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար…
— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր:
— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր:
— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |