Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 11
Ֆորում » Գրականություն » Ռուբեն Սևակ » Սիրո աղբյուր
Սիրո աղբյուր
armhistoryԺամանակ: Երկուշաբթի, 25.07.2011, 16:40 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ահա՛ կուգամ երջանկության ակերեն,
Արյունըս դեռ երազորեն կը հեւա
Ու արցունքներ արտեւանունքըս կ'այրեն։

Աղբյո՜ւր, աղբյո՜ւր, ի՜նչ հըրճվանքով տենդագին
Երկարեցի թըշվառ շրթներըս ակիդ
Ու ի՜նչ սիրով ըմպեցի ջո՛ւրըդ անգին։

Ոհ, կուզեի մընալ հավետ ակիդ քով,
Նիհար ճակատս կռթնցընել քու քարիդ.
Թաղվիլ ջուրիդ երջանկությա՜ն պատանքով։

Ու կուզեի հալիլ կուրծքիդ մեջ անհետ,
Լույծ մարմնույդ մեջ կաթի՛լ մ'ըլլալ, կե՛տ մ'ըլլալ,
Երգե՜լ, հեւա՜լ, քեզի նըման, քեզի հետ։

Ի՜նչ մոգություն կար մարմինիդ մեջ համակ,
Ի՜նչ կ'ըսեին ալիքներըդ վազելով,
Ու ի՜նչ հմայք կար փրփուրիդ մեջ ճերմակ։

Շրթունքս դեռ քեզ կը փնտռեն տենդագին,
Ու հըրատապ այտերես վար մեղմորեն
Դողդըղալով կը սահի ցո՛ղը կյանքին...
Ահա կուգամ երջանկության ակերեն։


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Ռուբեն Սևակ » Սիրո աղբյուր
Страница 1 из 11
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com