Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:30 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին:

Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց.

— Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի:

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը:

— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար: Որդին ասաց.

— Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com