Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 11
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ
ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:37 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Գայլը, աղվեսն ու ջորին եղբայրացան ու գնացին: Երբ սովածացան և որսի չհանդիպեցին, ասացին.

— Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

Այսպես ասեցին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես: Նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:

Աղվեսն առաջ եկավ և ասաց.

— Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես. ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց:

Ջորին եկավ և ասաց.

— Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք կարդացեք և տեսեք՝ քանի տարեկան եմ:

Նա ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին.

— Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա: Գայլը հավատաց և գնաց կարդալու: Ջորին ասաց.

— Առաջ արի, որովհետև գիրս մանր է:

Նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին ու ջախջախեց: Գայլը գնաց կողկոնձալով: Աղվեսն ասաց գայլին.

— Արի, մի տող էլ կա, այն էլ կարդա:

Գայլն ասաց.

— Ես ինչ գիտեի գիրը, մենք ազգե ազգ մսագործ ենք և մսեգործի որդի:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ
Страница 1 из 11
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com