Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 6 » Հայտարարություն. 1994թ-ից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ
    17:40
    Հայտարարություն. 1994թ-ից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ

    Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ 1994թ-ից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

    Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.

    «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի: Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած եւ այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետեւանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

    Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից:

    Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրան հետեւող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի եւ բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով «ապահովել» նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին:

    Մենք, ներքոհիշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս`

    - արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակով եւ հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից. 
    - անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների եւ արդարադատության կառույցների կողմից. 
    - գնահատում ենք ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության եւ/կամ հովանավորչության հետեւանք:

    Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել`

    - 1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների. 
    - երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար. 
    - զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով եւ ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին. 
    - հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցումը:

    Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջում նրա հրաժարականը»:

    Հայտարարությունը ստորագրել են

    Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ 
    Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ 
    Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ 
    Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ 
    Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ 
    Լեւոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ 
    Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ 
    Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ 
    Լալա Ասլիկյան, "Հույս” ՀԿ 
    Լեւոն Ներսիսյան, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

    Աղբյուր: http://news.am/arm/news/73201.html

    Կատեգորիա: ԲԼՈԳ | Դիտումներ: 1514 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: 1994, բանակ, սերժ սարգսյան, զինծառայող, նախագահ | Ռեյտինգ: 4.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com