Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Մարտ » 26 » Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
    21:35
    Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
    Volfgang amadeo mozzart
    Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ. {{{1}}} Wolfgang Amadeus Mozart) (հունվար 27, 1756 - դեկտեմբեր 5, 1791) Եվրոպական դասական երաժտության կոմպոզիտոր: 600-ից ավելի գործ է գրել իր կյանքի ընթացքում: Նա նաև աշխարհի, բոլոր ժամանակների ամենանշանավոր Եվրոպական երաժիշտներից մեկն է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում:

    Կենսագրությունը


    Մոցարտը ծնվել է 1756թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այնժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը գտնվում է Ավստրիայի տարածքում): Ծննդդյան երկրորդ օրը մկրտվել է: Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն որպես` Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart: Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սբ. Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր (լատիներեն` Amadeus, գերմաներեն` Gottlieb, իտալերեն` Amadeo, ինչը նշանակում է „Աստծո սիրեցյալը": Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ:

    Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը: Նրա հայրը` Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժների թվին էր պատկանում: Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքներին: Ուսուցման նպատակներին էին ծառայում և եվրոպական մայրաքաղաքներ իր որդու և դստեր հետ կատարած ճանապարհորդությունները: Լոնդոնում փոքր Մոցարտը գիտակազ հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց:

    1762թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլլանդիա, Շվեյցարիա: Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էր հարուցում, հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից: 1763թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները: 1766 -1769 թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում Մոցարտն ուսումնասիրում է հռչակաբվոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (итал. La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա:

    1770—1774 թթ. Մոցարտը անցկացնում է Իտալիայում: 1771 թ. Միլանում բեմադրվում է Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը» (իտալերեն` Mitridate, Re di Ponto) օպերան, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից: Նույն հաջողությամբ է անցնում և նրա երկրորդ իտալական օպերա` «Լուցիո Սուլլայի» (Lucio Sulla,1772) բեմադրությունը: Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» (իտալերեն` Il sogno di Scipione) օպերան (1772), Մյունխենի համար` «Չքնաղ այգեպանուհին» (La bella finta Giardiniera) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774): 17 տարեկանը թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ հաշվվում էր արդեն 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեծագործություններ:

    1775—1780 թթ. չնայած նյութական ապահովություն գտնելու փնտրտուքներին, Մյունխեն, Մանհեյմ և Փարիզ կատարած անպտուղ ճանապարհորդությանը, մոր կորստին, Մոցարտը գրում է 6 դաշնամուրային սոնատ, սրինգի և տավիղի համար համերգը, № 31 D-dur «Փարիզյան» մեծ սիմֆոնիան, հոգևոր խմբերգեր, բալետային համարներ:

    1779թ. մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը: 1781թ, հունվարի 26-ին մեծ Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից մեկը և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից: Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարը ավելի ու ավելի էր ի հայտ գալիս: «Առևանգում հարեմից» ( գերմաներեն` Die Entführung aus dem Serail) օպերան` գրված կայսր Հովսեփ 2-ի հանձնարարությամբ 1782թ. լավ ընդունելության արժանացավ Վիեննայում և շուտով մեծ տարածում գտավ Գերմանիայում: Նույն 1782թ. Մոցարտը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ամուսնանում է Կոնստանցիա Վեբերի հետ:

    Վիեննայում Մոցարտը հանդես էր գալիս համերգներով, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում: 1783—1785 թթ. ստեղծվում են 6 հայտնի լարային քառյակները, որոնք Մոցարտը ձոնում է իր ժամանակակից համբավավոր երգահան Հայդնին: 1786 թվականին գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան, որը ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ: Վիեննայում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ անցավ, սակայն Պրահայում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել: Մյուս տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «Դոն Ժուան» օպերան, որը էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում:

    1787թ. Մոցարտին շնորհվեց արքունի երգահանի պաշտոնը 800 ֆլորին ռոճիկով: 1788թ. Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները` № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551):

    1790թ. բեմադրվում է «Նրանք բոլորն էլ նույնն են» (Cosi fan tutte), իսկ 1791թ., Լեոպոլդ 2-րդ կայսեր թագադրության առիթով, «Տիտոսի ողորմածությունը» (La Clemenza di Tito) օպերաները: 1791թ. վերջերին ջերմ ընդունելության է արժանանում Վիեննայում բեմադրված «Կախարդական սրինգ» օպերան:

    1791թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել: Մոցարտը մահացել է 1791թ. դեկտեմբերի 5-ին, հնարավոր է, երիկամային վարակից, (թեև առ այսօր մահվան պատճառը վեճեր է հարուցում, հայտնի վարկածով Մոցարտին թույնել է նրան ժամանակակից երգահան Անտոնիո Սալիերին): Մոցարտը թաղվել է Սմ. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր գերեզմանի մեջ, ուստի թաղման ճիշտ տեղը այսօր անհայտ է:

    Ստեղծագործությունները


    Օպերաները

        * Առաջին պատվիրանի պարտքը (Die Schuldigkeit des ersten Gebotes), 1767
        * Ապոլոն և Գիացինտ (Apollo et Hyacinthus), 1767
        * Բաստիեն և Բաստիենա (Bastien und Bastienne), 1768
        * Թվացյալ պարզամիտը (La finta semplice), 1768
        * Միհրդատ, Պոնտոսի արքան (Mitridate, re di Ponto), 1770
        * Ասկանիոսը Ալբայում (Ascanio in Alba), 1771
        * Ազատագրված Բետիղուան (Betulia Liberata), 1771 — օրատորիա
        * Սկիպիոնի քունը (Il sogno di Scipione), 1772. Опера-серенада (пастораль)
        * Լուկիոս Սուլլա (Lucio Silla), 1772. Опера-сериа
        * Թամոս, Եգիպտոսի արքան (Thamos, König in Ägypten), 1773, 1775
        * Թվացյալ այգեպանուհին (La finta giardiniera), 1774-5
        * Հովիվ-արքան (Il Re Pastore), 1775
        * Զաիդե (Zaide), 1779
        * Իդոմենեոս, Կրետեի արքան (Idomeneo), 1781
        * Առևանգում հարեմից (Die Entführung aus dem Serail), 1782
        * Կահիրեյի սագը (L’oca del Cairo), 1783
        * Խաբված ամուսինը (Lo sposo deluso), 1786- անավարտ
        * Թատրոնի տնօրենը (Der Schauspieldirektor), 1786- անավարտ
        * Ֆիգարոյի ամուսնությունը (Le nozze di Figaro), 1786
        * Դոն Ժուան (Don Giovanni), 1787
        * Նրանք բոլորն էլ նույնանման են վարվում (Così fan tutte), 1789
        * Տիտոսի ողորմածությունը (La clemenza di Tito), 1791
        * Կախարդական սրինգ (Die Zauberflöte), 1791
    Կատեգորիա: ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ | Դիտումներ: 1175 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Կոմպոզիտորներ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com