Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի Հանրապետությունը անկախության ճանապարհին [3]
Հանրապետությունը տնտեսական վերափոխումների ճանապարհին [3]
ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը [2]
Հանրապետության միջազգային դրությունը [4]
Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին [3]
Հանրապետության ներքին դրությունը [6]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղ » Հանրապետության միջազգային դրությունը

    Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը

    Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումը նրան դարձրեց միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ։ Նա հնարավորություն ստացավ իր հայեցողությամբ մշակել պետության արտաքին քաղաքականությունը։

    Նորանկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։

    1992թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարին՝ Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) և այլն։

    ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնություններից մեկը Անկախ պետությունների համագործակցությունն է (ԱՊՀ)։ Այն Հայաստանի Հանրապետության համար ունի նախ և առաջ ռազմաքաղաքական և անվտանգության ապահովման նշանակություն։

    Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չշեղվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից։ Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում՝ ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։

    1992թ. սկսած Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել են հարյուրավոր պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են համագործակցության ամենատարբեր բնագավառներ։ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մեծաքանակ վարկեր, որոնց շնորհիվ վերականգնվել և գործարկվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը և այլն։

    1995թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվեց պայմանագիր, որով իրավական հիմքի վրա էր դրվում ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Հայաստանում։ Երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ. օգոստոսին կնքված պայմանագրով։

    Ռուսաստանից բացի, Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի հետ։ Սերտացան քաղաքական հարաբերությունները Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։

    Հայաստանը առևտրատնտեսական և մշակութային բազմաթիվ համաձայնագրեր կնքեց Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ։

    Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների՝ հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Անկարան հայկական իշխանություններին նախապայմաններ ներկայացրեց՝ չարծարծել 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը, հրաժարվել պահանջատիրությունից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի ղեկավարությունը մերժեց այս նախապայմանները։ Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, տնտեսական հարաբերությունների ոլորտում որոշ աշխուժացում նկատվեց։

    Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում Ջավախքի հայ համայնքի առկայության հանգամանքով։ Հայ-վրացական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու խորացումը բխում են երկու երկրների շահերից։ Հայ-վրացական առևտրական և գիտամշակութային կապերի ընդլայնման համար կարևոր նշանակություն ունեցավ 1999թ. Երևանում ստորագրված համաձայնագիրը։

    Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։ Հայաստանը կարևորում է Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին։ Իրանը, Վրաստանի հետ, այն երկրներից էր, որը զգալիորեն նպաստել է Հայաստանի շրջափակման մեղմացմանը։ Արւսյշսի վրա կառուցված կամուրջը հնարավորություն տվեց աշխուժացնել տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև։

    1992–2006թթ. Իրանի Իսլամական Հանրապետության հետ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել։ Իրանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերներից է։

    Հայաստանի Հանրապետությունը ձգտում է սերտ, բարեկամական հարաբերություններ հաստատել Մերձավոր և Միջին Արևելքի արաբական երկրների հետ։

    1993–2005թթ. Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի հետ մի քանի տասնյակ համաձայնագիր ու պայմանագրեր ստորագրվեցին։ 1993թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Եգիպտոսի, 1994թ.՝ Քուվեյթի հետ։ Հայկական դեսպանություններ սկսեցին գործել նաև Դամասկոսում, Բեյրութում և հյուպատոսություն՝ Հալեպում։ Արաբական երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդումը մեծապես նպաստում է նաև այդ երկրների հայկական համայնքների գործունեության աշխուժացմանը և հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը։

    Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը գործնական դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Արևմտյան Եվրոպայի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների հետ։ Գնալով ամրապնդվում են Հայաստանի տնտեսական և մշակութային կապերը Հարավարևելյան Եվրոպայի մյուս երկրների հետ։ Հայաստանը անկախության առաջին օրերից սկսած ձգտում է ինտեգրվել եվրոպական կառույցներին մեր երկրում ժողովրդավարության խորացման, իրավական պետության հաստատման ու ամրապնդման նպատակով։

    Կատեգորիա: Հանրապետության միջազգային դրությունը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 3004 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com