Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի Հանրապետությունը անկախության ճանապարհին [3]
Հանրապետությունը տնտեսական վերափոխումների ճանապարհին [3]
ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը [2]
Հանրապետության միջազգային դրությունը [4]
Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին [3]
Հանրապետության ներքին դրությունը [6]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղ » Հանրապետության ներքին դրությունը

    ԼՂՀ մշակութային կյանքը

    Լեռնային Ղարաբաղում 1990-ական թվականներին հատկապես հասարակական-քաղաքական կյանքին համարժեք ստեղծվեց կրթական ու մշակութային նոր համակարգ։ ԼՂՀ կրթությունն առավել կարևորվող և առաջնային համարվող բնագավառներից է։ Վերջին տարիներին կրթությանն ուղղված պետական ծախսերն աճում են։

    Եթե 2004թ. կրթության ոլորտին պետական բյուջեի հատկացրած ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5,25%-ը, 2005-ին՝ ՀՆԱ-ի 6,4%-ը, 2006-ին՝ 7,4%-ը։

    ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնումը։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում են ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում։ Կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։

    2005–2006թթ. ուսումնական տարում ԼՂՀ-ում գործել են 182 հանրակրթական դպրոցներ։ Հանրապետության տնտեսության ճգնաժամային իրավիճակը խոչընդոտում էր կրթական կյանքի զարգացմանը։ Սակայն աստիճանաբար հաղթահարվեցին այս ոլորտի դժվարությունները։

    Հանրապետությունում մշակվում են 2006-2007 ուսումնական տարվանից 12–ամյա ուսուցման անցնելու հետ կապված հարցերը։ Համակարգի բարեփոխման ուղղությամբ 2005–2006թթ. իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ 2005-ին ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 65,3 տոկոսով, իսկ 2006-ին 16,2 տոկոսով։ Որոշակի աշխատանքներ են տարվել ԼՂՀ գյուղական և վերաբնակեցվող բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու, դպրոցները տեխնիկական նորագույն միջոցներով ապահովելու ուղղությամբ։

    Անկախության տարիներին ԼՂՀ-ում լուրջ ուշադրություն դարձվեց նաև նախադպրոցական կրթության զարգացմանը։ 2006թ. հանրապետությունում գործում էր ոչ պետական 21 մանկապարտեզ 1100 երեխաներով, իսկ հանրակրթական դպրոցներում գործում էին 24 նախադպրոցական խմբեր։

    ԼՂՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական կրթությանը։ 2004/2005 ուսումնական տարվանից ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրի և մագիստրոսական ծրագրերով։

    Ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մասնագետների պատրաստման գործում մեծ ներդրում ունի Արցախի պետական համալսարանը։ Այնտեղ սովորում են 4927 ուսանողներ, որոնցից 1579-ը՝ հեռակա ուսուցմամբ։ Ներկայումս Արցախում գործում են մեկ տասնյակից ավելի մասնավոր բուհեր՝ վճարովի հիմունքներով։

    Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց նոր թափ ստացավ հրատարակչական գործը։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս» և այլ թերթեր։

    Հրատարակվում են նաև «Արցախ», «Գիտությունը և կրթությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։

    ԼՂՀ-ում անկախության տարիներին լուրջ ուշադրություն դարձվեց ոչ միայն մշակութային ոլորտի մեջ ընդգրկված գրադարանային, այլև թանգարանների, արվեստի՝ թատերարվեստի, երաժշտության և պարարվեստի զարգացմանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության գործին։

    2006թ. ԼՂՀ-ում գործում էին 8 գրադարաններ, 7 երկրագիտական թանգարաններ։

    1992թ. դեկտեմբերին կազմավորվեց «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։ Մեծ հաջողությամբ են գործում «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը՝ մանկական երգչախումբը և այլն։

    Ստեփանակերտին մի առանձին վեհություն է հաղորդում հայտնի քանդակագործ Մարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։

    Միջազգային մշակութային համագործակցության կարևորագույն և անբաժանելի մասն են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը, որոնք իրականացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում։

    Կատեգորիա: Հանրապետության ներքին դրությունը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 3567 | Ռեյտինգ: 5.0/4
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com