Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հայաստանին
Հայաստանին
armhistoryԺամանակ: Երկուշաբթի, 21.02.2011, 17:07 | Հաղորդագրություն # 11
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Նաիրի Զարյան
ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ
Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի...

***
Իմ Հայաստա՛ն, երկիս երկի՛ր,
Իմ օրորոց, իմ գերեզմա՛ն.
Հազար սրով սրտես հոծի՛ր,
Էլի երգիչն եմ քո անվան:
Դու քո վշտով ինձ օրորեցիր...
ՈՒղիս մրրիկ էր ու կերման...
Արևամուծ արյա՛մբ խոցիր,
Բայց տուր ինձ հաշտ մի գերեզման:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
SvetlanaԺամանակ: Երեքշաբթի, 22.02.2011, 23:50 | Հաղորդագրություն # 12
Խումբ: Հյուրեր





Կտակ

Վառեք միտքս ու կրակով այրեք հայի
այն լեզուն,
Որ մռունչով չի պահանջում հայ
Մասիսներն հայկազուն:
Վառեք խոսքս ու կրակով այրեք
բերանն այն հայոց,
Որ մայր լեզվի բերդ չեն դարձնում
բերանն իրենց տղայոց:
Որ թաղում են հայոց սոխակն, այլոց
հավքին կյանք տալիս,
Վառեք նրան, ում ծնունդով Մաշտոցն
աշխարհ չի գալիս:
Վառեք հոգիս՝ դրեք կրակն ամեն հայի
կրծքի տակ,
Որ հավիտյան ես հայ պահեմ հայ
աշխարհը բովանդակ:
Վառեք լեզուս ու կրակը որպես հավերժ
մի ցասում,
Լցրեք բերանն այն հայերի, որ
հայերեն չեն խոսում:

Добавлено (22.02.2011, 22:42)
---------------------------------------------
ՀԱՅԵՐԵՆ

Ես է՛ն հայի դուռը կերթամ,
Ով խոսում է հայերեն,
Նրա՛ շեմի հողը դառնամ,
Ով հիմք ունի հայերեն:

Նրա՛ այգում բլբուլ դառնամ,
Ով վարդ ունի հայերեն,
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ,
Ով կարդում է հայերեն:

Նրա՛ սիրո անձը դառնամ,
Ով սիրում է հայերեն,
Նրա՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն:

Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ,
Քեզ եմ դիմում հայերեն,
Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք,
Հայոց հողում՝ հայերեն»:

Добавлено (22.02.2011, 22:44)
---------------------------------------------
Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Ե՛կ խոսենք, եղբա՛յր իմ, հայերեն։

Կուլ չերթա՛նք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Եկ խոսե՛նք, մի՛շտ խոսենք հայերեն։

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,

Այդ սարը գալիս է դարերեն,

Նա անվերջ խոսում է հայերեն։

Այս օտար աշխարհի ցրտերում

Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,

Եկ վառենք ու վառվենք հայերեն։

Խ. Դաշտենց

Добавлено (22.02.2011, 22:48)
---------------------------------------------
Ինչու՞ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորտ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիքլով խանդավառ
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց:
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոր մեր պախրան,
Նազանքդ այսպե՛ս հայերեն`
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Նորքից ես թռել դու, ի՛մ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչու՞ չես խոսում հայերեն

Добавлено (22.02.2011, 22:50)
---------------------------------------------
ՀԱՅՐԵՆԻՔ
Քեզնով երդվելիս
Ձեռքս դնում եմ իմ սրտի վրա`
Սեղմելու նրան,
Որ... հանկարծակի չպայթի դողից...

Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք` Սուբ Գրքին իրենց...

Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ`
Քո լավաշիդ պես,
Նշխարհիդ նման...

Եվ աջից նայում`
Տեսնում են հրդեհ,
Ձախից են նայում`
Տեսնում են մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...

Ճակատագրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա` փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը` մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է...
ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿ

 
ՀյուրԺամանակ: Հինգշաբթի, 08.09.2011, 19:11 | Հաղորդագրություն # 13
Խումբ: Հյուրեր





Խօսք իմ որդուն
Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առուակի,
Հետն այս երգի ու զարթօնքի
Բացուեց լեզո՜ւն իմ մանկիկի:
Ու թոթովեց բառ մի անգին
ՀԱՅԿեան լեզուից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդութեան
Դիպաւ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդի՛ս, պատգամ որպէս
Սիրող քո մոր խօ՜սքը սրտանց,
Այսօրուանից յանձնում եմ քեզ
ՀԱՅՈՑ լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալոյս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովայոյզ
Սլացքի հետ ՀԱՅԿեան նետի,
Ու ՄԵՍՐՈՊի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է յո՜յս, դարձել դրօ՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
ՀԱՅ պանդուխտը վէրքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռուի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրօրոց դրել մի օր,
Հիմայ եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարաւոր...
Բա'ց շուրթերդ, խօսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա'յ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
ԱՐԱՐԱՏի սուրբ ձիւնի պէս,
Պահի'ր նրան սրտիդ մօտիկ,
Քո ՊԱՊԵՐի աճիւնի պես,
Ու ոսոխի զարկիցը սեւ
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպէս մօ՜րդ կը պաշտպանես,
Թէ սո'ւր քաշեն մօրդ վրան,
Ու տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թէ մօ'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:
 
ՍԱՐԳԻՍԺամանակ: Ուրբաթ, 03.02.2012, 17:19 | Հաղորդագրություն # 14
Խումբ: Հյուրեր





cool
 
Ֆորում » Գրականություն » Բանաստեղծություններ » Հայաստանին
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com