Հեղինակային
|
|
armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 02.03.2011, 21:05 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| ԳԱՐՈՒՆ, ՄԻ ՈՒՇԱՆԱ...
Համբույրս մրսում է ձմռան ցրտերում, Գարուն է տենչում մարմինս սառած, Սերս ուշանում է...կրակ է փնտրում, Գարու´ն, գոնե դու շտապիր, էլ մի ուշանա: Սիրտս բանտվել է սարցե փշերի տակ, Տենչանք է դարձել շողն արեգակի, կանաչ զարթոնքը` ցնորք ու կարոտ, Գարու´ն, շտապիր, գոնե դու շտապիր: Ձյունն ու անձրևը հաշիշ են դարձել, Թմբիրել բողբոջի, ծիլերի մեղեդին, Ժպիտն է սառել մարդկանց այտերին, Գարուն շտապի´ր, մի ուշանա էլ: Դանդաղ է դարձել պտույտն արևի, Սիրո ճախարակը էլ սեր չի մանում, Մաշվել է անիվը նրա երգերի, Գարու´ն, դու´ երգիր, էլ չեմ դիմանում: Իմ ընկեր կռունկն այդպես էլ չեկավ, Որ կանչով իր բանար շրթունքը հողի, կորցրել է երևի ետդարձի ճամփան, Գարուն, դու´ արի, գոնե դու արի.... ՈՒ միայն ՀՈՒՅՍՆ է հզոր ու արի, ՈՒ չի տապալվում պինդ սյունը նրա, ՀԱՎԱՏԸ` հենքն ու հիմքն է դարերի, Միայն ՍԵՐՆ է, որ ուշացած ԳԱՐՈՒՆԸ պիտի ետ բերի:
Էվելինա-Նելլի
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
Հյուր | Ժամանակ: Չորեքշաբթի, 02.03.2011, 21:50 | Հաղորդագրություն # 2 |
Խումբ: Հյուրեր
| ADAGIO (ALBINONI)
ՈՒ լողում է համբույրս` օդի մեջ արբաց, Նորածին ԱԴԱՋԻՈՅԻ հնչուններց` երերում- Ընկղմվելով Նիրվանայի նիրհի թմբիրում, Պեղվում հոգեշոյանքիս ու վերածնվում:
Համբույր տենչացող ճաքաց շուրթերիս, Մերթ անձրևատես կաթիլվում է նա, Մերթ շրթնաներկում համրաբառ խոսքեր, ՈՒ վրան փաթիլում սիրո մանանա:
Մերթ արբենալով մեղեդու հետ` հակինթվում, ՈՒ երկունքում է այն բառը միակ, Որի գոյությամբ և ապրում ենք և մեռնում, Դառնում հավերժություն` բազմանշանակ:
Տարածականանում ենք երկու կետերում, ԱԴԱՋԻՈՆ դարձնելով նրբահոլով կոհակ, Դառնում ենք հույզերի մի բազմապատկում, Եվ դառնում հավերժի լուռ խոհանվագ:
Էվելինա-Նելլի Կռոյան
Добавлено (02.03.2011, 20:50) --------------------------------------------- ԱՌԱՎՈՏՆԵՐՍ
ՋՈՒԹԱԿԻՍ ՆՄԱՆ ՆՈՒՐԲ ԱՌԱՎՈՏՆԵՐՍ, ՏԵՂԱՎՈՐԵՑԻ ԱՓԵՐԻՍ ԽՈՐՔՈՒՄ, ԱՆՈՒՐՋԵ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՍ ՀՈՐԻՆԵՑԻ, ԻՄ ԼՈՒՍԱԵՐԻԶ` ԱՌԱՎՈՏՆԵՐՈՒՄ:
ԻՄ ՍԻՐՈ ՀՈՎՏԻ ԿԱՆԱՉ ՄԱՐԳԵՐԸ, ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՋՐՈՎ ԵՄ ՋՐԵԼ, ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՑՈՂՈՎ ԵՄ ՑՈՂԵԼ, ՋՈՒԹԱԿԻՍ ՊԵՍ ՋԻՆՋ ԱՌԱՎՈՏՆՐՍ:
ՍԱՀՈՒՄ Է ԱՂԵՂՍ ԱՐԱԳ ՈՒ ՃԿՈՒՆ, ԻՄ ՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ ՆԱ ՇՈՒՆՉ ԱՌՆԵԼՈՎ, ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ԴԵՊԻ ՎԵՐ ԹՌՉՈՒՄ, ՈՒ ԹԵՎԱԹԱՓ ԸՆԿՆՈՒՄ ԱՆՉՈՒՆՉ... ՄԵՌՆԵԼՈՎ:
ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆԱ Է ՄԻԱԿԸ, ՈՐ ԱՉՔԻՍ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ՉԱԾ ՉԻ ԳԼՈՐՈՒՄ, ՈՐ ՉՏԵՍՆԵՄ ՀԱՆԿԱՐԾ ՈՐԲԱՑՈՂ, ՄԱՐՈՂ, ԵՎ ՋՈՒԹԱԿԻՍ ՊԵՍ ՍՈՒՐԲ ԻՄ ԱՌԱՎՈՏՆՐԸ:(nt)
ԷՎԵԼԻՆ...
|
|
| |
armhistory | Ժամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:52 | Հաղորդագրություն # 3 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Ցողն է շողում ծաղկի թերթին, Առուն բարև է կանչում, Արևը ժպիտ դեմքով Շող է գցել աշխարհին: Ձնծաղիկը քնած հողում, Արթնանում է ու բուրում, Ծառերը բողբոջ են տալիս, Դռները բացեք,գարուն է գալիս:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
armhistory | Ժամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:54 | Հաղորդագրություն # 4 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մեղուն տզզոցն է գցել, Բզեզն էլ իր բզզոցը, Բոռը իր բզզոցը Շունն էլ իր հաչոցը: Մեղու,բոռ,շուն բզեզ: Տզզոց,հաչոց ու բզզոց
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
armhistory | Ժամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:56 | Հաղորդագրություն # 5 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Գարուն եկավ մեր բակը, ՈՒ կարմերեց զատկաձուն, Դրկիցն առավ ու պարեց, Խփեց,ջարդեց ու փշրեց:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
armhistory | Ժամանակ: Կիրակի, 15.05.2011, 20:58 | Հաղորդագրություն # 6 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Ակլատի`զ, բոյդ` մի թիզ: Մազերդ բիզ-բիզ: Ձմեռն անցավ,գարունն եկավ, Քաաշվի,կորի,զատիկն եկավ, Տիզ-Տիզ Ակլատիզ Բոյդ մի թիզ:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
armhistory | Ժամանակ: Կիրակի, 15.05.2011, 21:57 | Հաղորդագրություն # 7 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մժղուկը Երբ ծնվեց մժղուկը գարնան մի արևոտ օր էր: Աչքը բաց արեց նայեց չորս կողմը ու գոռաց: _Ի`նչ գեղեցիկ է աշխարհը: Նա հիացած էր ուղղակի:Սկզբում նա փորձում էր թռչել,բայց չէր կարողանում:Երբ նա միքիչ մեծացավ,կանգնեց տերևին,ոտքերը իրար քսեց և թռավ:Կակաչը նրան ներքևից կանչեց _Արի` գեղեցիկ մժեղ,արի,հյութս խմի: մժեղը իջավ և մի քիչ խմեց հենց այդ ժամանակ եկավ բոռը _Էյ դու`, գնա այստեղից,դա իմ ծաղիկն է: Մժեղը թռավ գնաց:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 01.11.2011, 19:47 | Հաղորդագրություն # 8 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Կյանք Շնորհակալ եմ քեզ կյանք: Շնորհակալ եմ իմ,բոլոր երջանիկ օրերի համար, Դրանք ինձ օգնեցին հասկանալ բարին: Շնորհակալ եմ քեզ իմ,բոլոր դժբախտ օրերի համար, Դրանք ինձ օգնեցին հասկանալ չարը: Եվ ես արդեն հասկացա,որ բարին ու չարը ընդամենը ուղեկիցներ են իմ կյանքում: Շնորհակալ եմ քեզ կյանք:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
ARJAXPER | Ժամանակ: Չորեքշաբթի, 17.07.2013, 17:22 | Հաղորդագրություն # 9 |
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 5
Պարգևներ: 0
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
| Ինձ դուր եկան այս հեղինակային բանաստեղծությունները , երևում է որ գրողն ունի բանաստեղծին բնորոշ տաղանդ :
Համակարգչային դասընթացներ Երևանում hamakargchayin das@ntacner
|
|
| |