Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Պատմություն » Նյութեր » ՎԱՍՆ ՆԱԽՆԵԱՑ
ՎԱՍՆ ՆԱԽՆԵԱՑ
andaygԺամանակ: Կիրակի, 29.05.2011, 14:58 | Հաղորդագրություն # 1
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 1
Պարգևներ: 2
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
“Հեթանոս քուրմերն ասում էին, որ երկիրը գունդ է եւ պտտվում է Արեւի շուրջ”:
Անանիա Շիրակացի

Մենք Հայ ենք, սակայն մեզ այլոք, շատ հին դարերից Արմեն են կոչում:
Արմեն են կոչել, զի “ար” արմատը մեր խոսքի ծուծքն է եւ նաեւ ուղը:
Արմեն են կոչել եւ այն պատճառով, որ “ար” արմատը մեզ հարեւանող շատ լեզուներով նշանակել է հող:
Արմեն են կոչել` բնորոշելով մեր Բանն ու Բնույթը, քանզի մեր Նախնիք առաջինն էին որպես երկրագործ եւ Երկրի պաշտպան:
Առաջինն էին մեր ուշիմ Նախնիք, որ Հողից ստացան սնունդ ու աման, դազգահ ու կահ, զենք ու զրահ, զարդ ու զարդատուփ…
Առաջինն էին մեր ուշիմ Նախնիք, որ Հողից ստացված բերք ու բարիքից բաժին տվեցին կով ու ոչխարի, այծի ու ձիու, էշ ու գոմեշի, հավի ու սագի, … եւ սկիզբ դրին փոխօգտակար համակեցության:
Այլ ազգերը մեզ Արմեն են կոչում, սակայն Հայ ենք մենք: Որովհետեւ՝ Մայր Հողից բացի, Մեծ Սկզբից ի վեր պաշտել ենք նաեւ Կյանքը պայմանավորող մնացյալ տարրերը:Պաշտել ենք, քանզի խորն ենք ճանաչել:
Պաշտել ենք, քանզի Ամենայն Ստեղծի Հորն ենք ճանաչել:
Ճանաչելն է ամենայն Սիրո պատճառը միակ:
Ճանաչելն է եղել պատճառ, որ շատ դարեր չենք մեղանչել ու ամաչել:
Չկար մի պատճառ, որ ուշիմ Նախնիք իրենցից դուրս փնտրեին:
Չկար հետեւանք, որ ուշիմ Նախնիք բուն պատճառը չգտնեին:
Մեր ուշիմ Նախնիք ճանաչում էին Ամենայն Ստեղծը մասնիկ առ մասնիկ եւ ամբողջությամբ:
Եվ ոչ մի մասնիկ չէին հակադրում մեկ այլ մասնիկի:
Չէին հակադրում արեւը՝ լուսնին, լեռը՝ անդունդին, ծառը՝ ծաղիկին, հաջորդը՝ նախորդին, լիքը՝ դատարկին, հաստը՝ բարակին …, ժամանակավորը՝ հավերժականին:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է ծովը համբառնում ու ամպեր դառնում:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է օդը հողմ դառնում, ամպերը տանում սարերում քամում: Քամված ամպերն էլ բյուր ակունքներով, բյուր առուներով վտակներ կազմում եւ միահյուսվում, գետ էին դառնում՝ ծով վերադառնում:
Գիտեին Նախնիք, որ Արեւով է ամեն մի պտուղ համ ու հոտ առնում:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Վերաճանաչիր քո Նախնիների բարքն Ազնվագույն:
Ազնիվ ամեն ինչ ոչ ժանգոտում է, ոչ զառամում է, ոչ էլ ծերանում:
Ազնիվը երբեք չի հիվանդանում:
Ազնիվը միշտ կա եւ միշտ է պատրաստ կրող ճակատներ լուսավորելուն:
Նա միշտ է պատրաստ արդար բազուկներ զորավորելուն:
 
Ֆորում » Պատմություն » Նյութեր » ՎԱՍՆ ՆԱԽՆԵԱՑ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com