Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Կիկոսի մահը
Կիկոսի մահը
armhistoryԺամանակ: Կիրակի, 09.01.2011, 01:44 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ: Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում. -Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի... -Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ... Տեղն ու տեղը ծառի տակին նստում է` սկսում է սուգ անել. Գնացի մարդի, Ունեցա որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ: Միջնեկ աղջիկն է գնում: Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է` ձենն ավելի է բարձրացնում: -Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ: -Ի նչ Կիկոս: -Բա չես ասիլ` Գնացի մարդի, Ունեցա որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... -Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,- գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել: Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է. -Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան: Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում` երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում: -Քա´, ընչի՞ եք լաց ըլում: Մեծ քույրը թե` բա չես ասիլ` Գնացի մարդի, Ունեցա որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... -Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,- սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս: Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում: Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ` երեք աղջիկն էլ կանչում են. -Արի´, արի´, անբախտ տատրի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել: -Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել: Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա´յ մեր` Գնացի մարդի, Ունեցա որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... -Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել: Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է` մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը: Վեր է կենում գնում: Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի. -Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին... -Ինչ Կիկոս, ինչ եք ասում,- զարմանում է մարդը: Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա՜յ հեր` Գնացի մարդի, Ունեցա որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... -Վա՜յ, Կիկոս ջա՜ն,- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք: Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է. -Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Հովհաննես Թումանյան » Կիկոսի մահը
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com