armhistory | Ժամանակ: Շաբաթ, 30.04.2011, 16:41 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| II pleure dans mon cœur Comme il pleut sur la vil e... Paul Verlaine Կրկին իմ հոգում Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող Տրտում իրիկուն. Իմ սրտում անցավ Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող, Համբույրը խոնավ. Կրկին պաղ միգում Ամպոտ երկինքը մեռած լույսերի Թաղումն է սգում։ Հողմը սրարշավ Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի Թերթերը տարավ... Անջատման ցավոտ Ձայներ դողացին ու հեզ դալկացան Հեռվում անծանոթ. Կըրակներն անձայն Լացող ամպերի միգում անսահման Թոշնեցի՜ն, անցա՜ն. Անձրևն անընդհատ Մաղում է վհատ թաղումի կոծով,— Տխուր, հուսահատ... Իմ հոգու մեջ է՛ լ Աշուն է իջել անամոք լացով, Ւմ հոգու մեջ է՛լ... 1907
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |