armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:17 | Հաղորդագրություն # 1 |
![armhistory](/avatar/15/3967-508741.jpg) Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Կանչում ես անվերջ Կապույտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։ Թփերն ես շարժում, Շրշում անուշ Շշուկով պայծառ Ու փաղաքուշ... Անհայտ է ուղին Քաղցր երկրիդ, Ուր բախտ է անանց Անանց ժպիտ։ Ուր ծաղիկ ու երգ Ուրիշ են, այլ, Ու անմահական Փառք է ու փայլ։ Այս իրիկնային Կապույտ երկրում Դու ես միշտ շրջում Ու մեղմ երգում։ Ու կանչում ես միշտ Անհայտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։ 1908
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |