armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:17 | Հաղորդագրություն # 1 |
![armhistory](/avatar/15/3967-508741.jpg) Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Ւմ բացված սրտում հնչում է մի երգ. —Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... 1908
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |