armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:20 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վառվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա... Նա իր բոցերով այրեց ու գընաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք... 1905
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |