armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:21 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Արդյոք նորից երազնե՞րն են թափառում, Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում. — Դալուկ աշնան տխուր շողերն են մարում, Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։ Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ, Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում. — Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք, Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։ Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ, Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան. Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում... 1905
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |