armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:22 | Հաղորդագրություն # 1 |
![armhistory](/avatar/15/3967-508741.jpg) Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա... Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն... Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն... 1903
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |