Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Եղիշե Չարենց » ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ ((Նոր Ուղղագրութեամբ))
ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ
armhistoryԺամանակ: Չորեքշաբթի, 27.04.2011, 13:00 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապուգներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն:
Նստել է քշում է բռի,
Վարգում է, ոտնում է անցնում,
Տիրան է, Ներոն է բռնի,
Սփռում է արյուն ու արցունք:
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ մակածում,
Որ հետո ահավոր պարպի,
Խլացնի որոտներն ապեղեն,
Եւ ինչպես միջուկը պայթի,
Հուրհրա լավան հրեղեն:
Շառաչի, հորդանա, հորդի,
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արևներ մորթի
Այս կինտոն սարդի ճակատով:
Օ՜, երբ է Մըսըրը եղել,
Մեր հիմքում նման հոր փորող,
Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,
Ինչպես այս հարճորդին կարող:
Սև կառքի կառապան լկտի`
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մտքի,
Զրկում է մեզ հունդից ազգային:
Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ
Աշխարհոմ մնացել մենակ:
Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եղավ մեզ չլսված մի նեռ,
Թիֆլիսի նեղճակատ կինտոն:
1937 թ., բանտ
(Գարուն)


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Եղիշե Չարենց » ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ ((Նոր Ուղղագրութեամբ))
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com