armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 27.04.2011, 13:01 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Նոր լույս ծագեց աշխարհին. Ո՞վ այդ արևը բերեց:-- Ահա ոսկյա մի արև՝ ճառագումով իր հրե՝ Այգաբացի պուրպուրե Նժույգների վրա հեգ՝ Նոր աշխարհին ու մարդուն Հղում է լույս զվարթուն, Նոր աշխարհին ու մարդուն Ո՜վ բերեց լույսն այս արթուն, Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ, Հրակարմիր, հրավարս, Ադամանդյա լույսը այս:- Կքած կյանքի բեռի տակ, Խոր գերության ընդերքում, Իմաստության մի գետակ Հիմարության համերգում-- Քանի՜ տարի, քանի՜ դար Վկայեցիր անհերքում... Ափերին այն խավարտչին, ՈՒր հայրենիքն էր մեր հին,-- Չկա՞ր արդյոք գետ մի հորդ, Որ գերության անհաղորդ՝ Լուրթ՝ հոսելով դարից-դար՝ Մթության մեջ այն համառ Այս այգաբացն էր կրում, Հո՜ւր այգաբացն այս հեռու՝ Հնուց պահած իր ջրում Օ՜, ըղձակա'ն այս հեռուն... Կքած կյանքի բեռի տակ՝ Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ... Ահա վառվում է մեր նոր Հաղթանակի լույսը բորբ. Լվանում է նա հիմա Վառվող ոգին մեր անմահ, Չքնաղ արև'ն այդ արի, Վառված հրով աշխարհի... Չկա՜ ուրիշ արև է'լ. Նա' է միայն, որ դարեր Անմար՝ պիտի արևէ'... Լույսով վառված սակայն այդ՝ Նժարներից հիմա մենք Հիմարությամբ չթափենք Իմաստությունն այն արար.-- Մեր անցյալի խորամիտ Է'ջն այն արդար ու ռամիկ՝ Մեծահանճար ու վարար...
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |