Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Պարույր Սևակ » ՍԻՐՎԱԾ ՏՈՂԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ...
ՍԻՐՎԱԾ ՏՈՂԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ...
armhistoryԺամանակ: Չորեքշաբթի, 27.04.2011, 22:01 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Իսկ դուք լսե՞լ եք՝
Ինչպես է երգում քամին նեղ ձորում,
Մեղրի կաթիլը ինչպես է ծորում,
Ինչպես է խոտը կրծում ճագարը,
Ինչպես է լիզում հորթն աղաքարը,
Ինչպես է երգում կաքավն իր «կղա»-ն,
Ինչպես է երգում խաղացող տղան...
_________________________________
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «ՄԵՆՔ»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
_________________________________
............Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում է
Քո ոտքի տակ...
_________________________________
............Թե արդուկելն անխուսափ է՝
Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին...........
_________________________________
Խելո՞ք լինենք:
Սակայն եթե փոքր խելքը շատ մեծ բեռ է,
Մեծն էլ շա՜տ է վտանգավոր,
Բա՜, սիրելի՛ս...
_________________________________
Եթե հարգել՝
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի:
Եթե փրկել՝
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի:
Ու թե պառկել՝
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան,
ոչ թե հրշեջ մեքենայի:
_________________________________
Ինչի՞ց, տե՜ր աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ
Որ ամենից շո՛ւտ և ամենից շա՛տ
Իրեն՝ մարդու մեջ հենց մարդն է կորչում:
_________________________________
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա...
_________________________________
Իմ Սո՛ւլ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը
Ու ես ապրում եմ`
Այդպե՛ս վառվելով:
_________________________________
Երբ կսկիծն է դառնում արդեն անտանելի,
Ասում են, թե մոտենում է նրա վերջը.
Զո՛ւր են ասում:
Սո՛ւտ են ասում:
Ճի՜շտ կասեին,
Եթե իրո՛ք մենք անձնապես
Ու մեն-մենակ սովորեինք
Գիտությունը տառապանքի:
Բայց մենք, կարծեմ, միասի՛ն ենք այդ սովորում
Մի վիթխարի լսարանում,
Որտեղ... սերն է դասախոսում... մնջախաղով`
Խուլ-համրերի համար կարծես:
_________________________________
Հավաստիացման խոսք նա է ասում,
Ով ուզում է, որ հավատան իրեն։
Իսկ ես միտք չունեմ հավատացնելու...
_________________________________
Աչքերըս`
Ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը:
_________________________________
Խոսքերըս`
Մեռած լեզվի մի
Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես:
_________________________________
...Ես ուզում եմ քեզ գրել երկու տող։
ՈՒ չե՛մ գրում ես քեզ,
ՈՒ չե՛մ ասում ես քեզ,
Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված,
Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի։
Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն,
Ինչպե՞ս պոկեմ, ասա՜. որ գեթ կապվի մի կերպ
Քեզ նախորդած էջի եվ հաջորդող էջի
Ա՛յն իմաստը, որ ես հասկանալ եմ ջանում...
_________________________________
...Հազար տեսակ պատկերի հետ
Հազար տեսակ լռություններ կան աշխարհում:
Իմն ամենից ահավորն է,
Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով:
Ու ես ինքս, որ մարդ էի,
Քո պատճառով կարծես հիմա
Նկարազարդ գիրք եմ դարձել....
_________________________________
...Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս...
_________________________________
Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,
Լոկ նրա՛նք,
Ովքեր մենակության մեջ
Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.
_________________________________
0 Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ:
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո`
Իմ չունեցած-չիմացած հասցեն:
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը՝ ներսից:
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տե՛ր,
Բայց նաև՝ ծառա՜...


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Պարույր Սևակ » ՍԻՐՎԱԾ ՏՈՂԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ...
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com