Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Ավետիք Իսահակյան » Սև-մութ ամպեր
Սև-մութ ամպեր
armhistoryԺամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:13 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:

— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Ավետիք Իսահակյան » Սև-մութ ամպեր
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com