Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Ռուբեն Սևակ » Հավիտենական հեքիաթը
Հավիտենական հեքիաթը
armhistoryԺամանակ: Երկուշաբթի, 25.07.2011, 16:41 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ահավասիկ, որ կ'ըղձամ քեզ՝ անդադրո՜ւմ
Չար, վիրավոր ու անիծված ու տրտո՛ւմ․
Ահավասիկ, որ կը սիրեմ ես քեզի․․․

Ո՞վ քու ստվերդ պտըտցուց իմ հոգվույս
Անարձագանք դամբաններուն մեջ անհո՜ւյս
Ու երդմնեցուց, որ դեռ սիրեմ ես քեզի․․․

Ապրի՞լ ահեղ ճակատագրին միշտ հլու,
Մեռնի՞լ առանց վայրկյան մը քովդ ըլլալու,
Ըսե ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի․․․

Թող այս գիշեր հոգիիս մեջ երգ մ'ըլլա,
Ինչ փույթ, թե չար, թող այդ երգը քուկդ ըլլա,
Որովհետև, Քո՛ւյր, կը սիրեմ ես քեզի․․․

Ահա հոգիս շիրիմներեն փակ ու չար,
Ահա հոգիս, զոր դուն սիրել չը զիջար․
Ահա հոգիս, որ կը սիրե դեռ քեզի․․․

Ոտներուդ տակ կոխոտե ու հետո ալ,
Ինչո՞ւ քայլերդ համբուրե՜լ, գուրգուրա՜լ,
Ինչո՞ւ մահվան սև բաժակեդ սեր մուրալ։

Ների՜ր ինձ, Քո՛ւյր, ա՜խ, կը սիրեմ ես քեզի։


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Ռուբեն Սևակ » Հավիտենական հեքիաթը
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com