armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:33 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ:
Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»:
Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»:
Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»:
Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում:
Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |