armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:34 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Ուղտը, գայլն ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան: Ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց.
— Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց:
Գայլն ասաց.
— Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:
Ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի ուտեն, հացը բերանն առավ և բարձրացնելով՝ ասաց.
— Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները:
Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |