Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Модератор форума: armeniya  
Ֆորում » Կրոն » Հեթանոսություն » Հեթանոսություն (Հեթանոսություն)
Հեթանոսություն
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 07.01.2011, 17:52 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Հեթանոսություն
ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ

Ո¯վ, Արի Հայ, ի՞նչ Չարի Աստված, երբ ինքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զո¬րությո°ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագումն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս-զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էակ ես դու, ո¯վ, Արի Հա°յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևած անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո°չ մայրամուտի, այլ արշալույսի° Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տես¬նել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, որտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ով, Արի Հայ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
Եվ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: Եվ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո° մեջ:
Եվ Հայր Արայի կամքով և Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի°ր նրա մեջ, ո¯վ, Արի Հա°յ, գնա° քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի°ր նրանց, ապրի°ր նրանց հետ, բոցավառվի°ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի°ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի°ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա°յ, լինել աստվածամա°րդ, լինել Արորդի°:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
hovarsԺամանակ: Երեքշաբթի, 03.05.2011, 04:42 | Հաղորդագրություն # 2
Մայոր
Խումբ: Ստուգվածներ
Նամակներ: 9
Պարգևներ: 2
Հեղինակություն: 2
Ստատւոս: Օֆֆլայն
Ո՜վ, Արի Հայ, կաշառակե՜ր,ինքնահավա՜ն,ընկերոջդ չկամեցո՜ղ, ստին պաշտող դու կռապաշտ , որտե՞ղ է քու արիությունը:

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ
 
armhistoryԺամանակ: Շաբաթ, 14.05.2011, 09:21 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ո¯վ, Արի Հայ, ի՞նչ Չարի Աստված, երբ ինքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զո¬րությո°ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագումն ես դու:

Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Կրոն » Հեթանոսություն » Հեթանոսություն (Հեթանոսություն)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com