Վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց
Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում շարունակվեցին նաև VII դ. սկզբում, բայց սահմանային նոր փոփոխություններ տեղի չունեցան: Սակայն բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607թ.: Այսպիսով խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը, որը բացասական հետևանքներ ունեցավ հետագայում: Պարսկա-բյուզանդական բազմամյա պատերազմները, սակայն, ուժասպառ արեցին երկու կողմին էլ և երբ քաղաքական ասպարեզում հայտնվեցին արաբները, թե՛ Պարսկաստանը և թե' Բյուզանդիան ի վիճակի չեղան նրանց դիմագրավելու:
|
Կատեգորիա: Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1041
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: