Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Ազատագրական շարժումների ծավալումը [2]
Երիտթուրքական հեղաշրջումը և արևմտահայությունը [2]
Հայկական հարցը 1912-1914թթ. [2]
Տնտեսական և հասարակական դրությունը [2]
Արևելյան Հայաստանը ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին [3]
Արևելյան Հայաստանը 1907-1914 թվականներին [1]
Կրթություն: Գիտություն [2]
Մամուլ: Գրականություն [2]
Արվեստ [4]
Ասիայի և Աֆրիկայի հայկական գաղութները [5]
Ռուսաստանի հայկական գաղութները [7]
Եվրոպայի հայկական գաղութները [5]
Ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում և հայերը [2]
Հայոց Մեծ եղեռնը [2]
Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թվականին [3]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը XX դարի սկզբին » Ազատագրական շարժումների ծավալումը

    Սասունի ինքնապաշտպանությունը

    Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:

    Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:

    Հ. Յ. Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:

    1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և . մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:

    Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:

    Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:

    1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:

    Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:

    Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:

    Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:

    Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո, իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:

    Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:

    Ինքնապաշտպանության ընթացքում Եվրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:

    Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին, անգլիացիները այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:

    Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:

    Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար, հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն:

    Կատեգորիա: Ազատագրական շարժումների ծավալումը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1287 | Ռեյտինգ: 2.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com