Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Գրքեր (14)
  • Հայաստանին (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Աշոտ Դադալյան (Գուսան Աշոտ)
    15:16
    Աշոտ Դադալյան (Գուսան Աշոտ)
    Ծնվել է 1907թ. ապրիլի 25-ին Գորիս քաղաքում: Մանկահասակ տարիքում զրկվել է մորից: Պատանեկան տարիներին զբաղվել է գառնարածությամբ և սովորել սրինգ նվագել:
    1921թ. փոխադրվել է Բաքու՝ ավագ եղբոր մոտ: Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում, որտեղ էլ սրինգին փոխարինելու է եկել քյամանչան:
    1928թ. վերադարձել է հայրենի Զանգեզուր և զբաղվել է գուսանությամբ: Հետագայում մշտական բնակություն է հաստատել Երևանում:
    1946թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ: 1958թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:1967թ.-ից եղել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ: 1989թ. մահացել է Երևանում:
    Մեծն գուսանի երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից։

    Աշուղ Եմ
     
    Աշուղ եմ էդ քո սեւ—սեւ աչերիդ,
    Էդ անուշ լեզուիդ,կեռ—կեռ ունքերիդ,
    Մուշ ու ամբար էդ երկար ծամրեիդ,
    Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
    Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի։
    Ունքերդ կամար աչերդ մի զարդ է,
    Այտերդ կարմիր կարծես մի վարդ է,
    Քեզ առնողը բախտաւոր մարդ է,
    Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
    Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի։
    Քո մօրը մատաղ որ նա քեզ բերեց,
    Աշխարհիս միայն մի փերի յանձնեց,
    Աշուղ Աշոտի նա երգիչ դարձրեց,
    Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
    Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի։
     

    Սարի Սոխակ 

    Հազար նազով յար, հովերի հետ եկ,
    Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ:
    Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
    Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:
    Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
    Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:
    Հազար մի ծաղկի, մեջ ես մեծացել,
    Ծաղկանց ցոլերով մազերդ թացել:
    Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
    Զեփյուռը բերում, սրտիս է տալիս:
    Սարի սիրուն յար…
    Երբ քո հայացքը երկնին ես հառում,
    Վառ աստղերն ասես նոր լույս են առնում:
    Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
    Ախ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:
    Սարի սիրուն յար…
    Սարից է գալիս, էս առվի ջուրը,
    Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
    Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով
    Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:
    Սարի սիրուն յար…

    ՕՋԱԽՈՒՄ

    Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում,
    Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում։
    Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես,
    Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում։
    Դե արի շորորա,
    Տաղ ասեմ նազերիդ,
    Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,
    Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,
    Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։
    Լեռնական է իմ հոգին, աստղերի հետ կխոսի,
    Մոտ և հեռու ոլորուն, ճամփեքի հետ կխոսի,
    Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի,
    Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում։
    Ինչքան էլ որ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա,
    Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամփաները գարունքվա,
    Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա,
    Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում։
    Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը,
    Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը,
    Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես աչքերիդ քունը,
    Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում։

    ՄՈՐ ՍԵՐԸ

    Լույսի նման, հույսի նման սրբազան,
    Կյանքի նման թանկագին է մոր սերը,
    Աշխարհի մեջ ոչինչ չկա իր նման,
    Հավերժական, սրտագին է մոր սերը:
    Ջա՜ն, անուշ մայրիկ,
    Ջա՜ն, քնքուշ մայրիկ,
    Քո լեզվին մատաղ,
    Քո լեզուն՝ մեղմիկ:
    Մայրը կուզի՝ կյանքը թողնի իր որդում
    Աչքի լույսը, սերը թողնի իր որդուն,
    Ջերմ համբույրը, սիրտը թողնի իր որդուն,
    Մահը վանող պինդ վահան է մոր սերը:
    Գուսան Աշոտ, որբ մնացիր դու մորից,
    Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից,
    Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից,
    Անուշ ձայնով երգիր, հարգիր մոր սերը:

    ՀՈՎ ԳԻՇԵՐ, ԶՈՎ ԳԻՇԵՐ

    Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ,
    Բայց այդ շողից՝ իմ սիրածի շողն է լավ.
    Ողջ աշխարհը մուշ-մուշ անուշ քնել է,
    Անքուն սիրտս սիրած յարիս ձայն տվավ:
    Հով գիշեր,
    Զով գիշեր,
    Սեր եմ երգում.
    Լուսինը լողում է
    Երկնքում:
    Սպասում եմ, որ դու քնից արթնանաս,
    Շողը վրեդ, ցողը վրեդ՝ բարձրանաս,
    Հազար ծաղկով՝ ջահել սրտիս գարուն տաս,
    Որ գարունս հավերժական միշտ մնա:
    Չես մոռանա գուսան Աշոտ անունս,
    Միշտ դալար է, ձմեռ չունի գարունս.
    Երգ հյուսելն է իմ հանգիստս, իմ քունս,
    Սիրո երգս աշխարհը թող իմանա:

    ԾՈՎԱՍՏՂԻԿՍ

    Ախ, էս գիշեր աչքերիս մի պահ քուն չեկավ, ծովաստղիկս,
    Էն ո՞վ է քո ճամփան փակել, որ տուն չեկար, ծովաստղիկս,
    Սպասումի պահերն այնքան դժվար կանցնեն, իմ զարթոնք սեր,
    Մայրամուտի մի ցոլք դարձա ճամփիդ երկար, ծովաստղիկս:
    Ախ, ընկել եմ քար ու քարափ,
    Իմ սրբություն, ետ արի, ետ,
    Ես ծովակ եմ առանց կարապ,
    Իմ էություն, ետ արի, ետ:
    Ես անտառ եմ առանց եղնիկ
    Իմ վեհություն, ետ արի, ետ:
    Ով սիրուհի, վիշտը սրտիս կրակ դարձավ ու շիկացավ,
    Ամեն կայծը քո ճամփեքին քեզ տուն կանչող մի տաղ դարձավ,
    Ծովը մեկ-մեկ կալեկոծվի, փոթորիկն իմ սրտով անցավ,
    Կարծելով թե պանդուխտի պես հեռու ընկար, ծովաստղիկս:
    Կածաններին ընկերացած,
    Աչքս հառած հեռուները,
    Կայծակների շաղափն առած,
    Միտքս առած սար ու լեռը,
    Իմ եղնիկի հետքը բռնած,
    Հոգիս ընկած կեռամանները:
    Մեր լեռներում գարնան շնչի էն առաջին շողն ես, սիրո՛ւն,
    Հովվականչին այգուս իջնող էն Ծիր կաթնի ցողն ես, սիրո՛ւն,
    Մայր աստծու նուրբ երեսի էն լուսնակաթ քողն ես, սիրուն,
    Քո Աշոտը երազանքի խոր ծովն ընկավ, ծովաստղիկս:
    Հարցում արի ամպիկներից`
    Աչքերիս գոհար մաղեցին,
    Հարցում արի ծովակներից`
    Մի ծովի չափ վիշտ բերեցին,
    Հարցում արի գարուներից`
    Ծաղկանց տաղեր պարգևեցին:
    Հեղինակ` Ինգա Իսահակյան
    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտումներ: 1529 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Գուսան աշոտ, Աշուղ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com