Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Գրքեր (14)
  • Հայաստանին (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Օգոստոս » 29 » Հովհաննես Հովհանիսյան
    16:22
    Հովհաննես Հովհանիսյան
    Հայ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ծնվել է 1864թ._ին Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3_րդ դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպոյում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 
    Հովհաննիսյանը ստեղծել է արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսականյանը։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ: Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Այդ սերը արտահայտվել է ռեալիստական գործերում, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակիցներին։ «Սյունյաց իշխանը» (1887) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեգել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Նա անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ», «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը»)։ Հոնհաննիսյանը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյութեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայների, Ուլանդի երկերը։ Նա բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն։ 
    Արևելահայ բանաստեղծական դպրոցի հիմնադիրը մահացել է 1929թ._ին Երևանում:

    Բանաստեղծություններ

    Քեզ ըսպասող չըմընաց,
    Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
    Գովքդ ասող չըմնաց,
    Զուր ես գալի, ա՛յ գարուն։
    Սև-մութ պատեց աշխարհին,
    Սար ու ձոր դառան արին,
    Մեծ վայ բերեց էս տարին —
    Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
    Բյուլբյուլը գա՝ թող ձեն տա,
    էյ ո՞վ պիտի քեզ խնդա,
    էլ ո՞ր սիրտը կըթնդա —
    Զուր ես գալի, ա՛յ գարուն։
    Բյուլբյուլն եկավ՝ վարդ չունի,
    Ծաղկոցը կա՝ վարդ չունի —
    Էլ ո՛վ ա որ դարդ չունի —
    Ո՞ւր ես գալի ա՛յ գարուն։
    Դու ետ բերիր հավքերին,
    Ո՞նց տեր ըլնեն բըներին —
    Սա՚դ տեղ չկա մեր երկրին —
    Զուր ես գալի, ա՛յ գարուն։
    Աշուղի բերանը փակ,
    Սազ-քյամանչեն փակի տակ,
    Սիրտն ա էրվում անկրակ —
    Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
    Քես ըսպասող չըմընաց,
    Զուր ես գալի, ա՛յ գարուն.
    Գովքըդ ասող չըմընաց —
    Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
    ♥ ♥ ♥ 
    Բայց դու, զավակ փարթամության,
    Չհասկացար երգս աղքատ.
    Դու — նույն անհոգ թռչնակ գարնան,
    Ես նույն երգիչն հուսահատ...
    Տըխուր երգիչը քնարը ձեռին
    Ողբում էր անբախտ յուր ճակատագիր,
    Քնքուշ ձայները խորտակված սրտին
    Չունեին տալու մի խոսք կարեկիր։
    Դառնացած հոգով նա խորասուզված
    Անցած օրերում, ուզում էր այնտեղ
    Գտնել այն հանգիստ, որ երգչին տանջված
    Տալ չէր կամենում աշխարհը տգետ:
    Բայց և ա՛յն դատարկ որպես անապատ,
    Հիշողություններ անցած մանկության,—՚
    Կուսի ջերմ սիրտը գլխին հուսահատ
    Միայն պարգեեց հանգիստ փրկության...
    Օ՜հ, թույլ տո՛ւր և ինձ, ընկե՛ր նազելի,
    Այս քաղցըր օրին ցանկալ որ, պատած
    Անկեղծ սիրովը մատաղ քերթողի,
    Ծաղկիս դու չքնաղ, իբրև վարդ փթթած։
    Եվ քո անարատ ըզգայուն հոգին
    Լինի ինձ աղբյուր վառ երջանկության,
    Քո անբիծ սերը կյանքիս խավարին
    Ծագե արշալույս նոր բախտի գարնան:
    ♥ ♥ ♥ 
    Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս
    Այդ սերն ինձ չէ խնդություն.
    Դաժան վշտից խեղդված հոգիս
    էլ չի առնի հարություն։
    Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե,
    Ես չըկամիմ քեզ սիրել,
    Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե
    Քնքուշ սրտիդ մոտ լինել...
    Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան
    Լինել անկեղծ կարեկից.
    Եվ թող բեռը քո տխրության
    Չըհեռանա իմ սրտից։
    Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր,
    Մաշող սիրո փոխարեն
    Մտերմություն մեզ բախտավոր
    Կապե կապով բոցեղեն։

    Հեղինակ` Ինգա Իսահակյան
    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 926 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: բանաստեղծ, Հովհաննես Հովհանիսյան | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com