Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Միքայել Նալբանդյան
    03:21
    Միքայել Նալբանդյան

    Միքայել Նալբանդյանը (1829 թ. նոյեմբերի 14-1866 թ. մարտի 31) հայ գրող և բանաստեղծ է։ Նալբանդյանը գրողն է «Մեր Հայրենիք» ազգային հիմնի։

    Կենսագրություն

    Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընթանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի  դպրոցում։ Հոգևորական հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853  թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցչի իրավունք ստանալու համար։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

    Գործեր և ժառանգություն

    Միքաել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մէջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

    Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858-ին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859-ին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860-ին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862-ին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866թ., մարտի 13-ին։

    Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունյակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862-ին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվ-ի «Թափառական հրեան»: Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

    Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մէջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին:

    Գրականություն Մ. Նալբանդյանի և նրա ստեղծագործությունների մասին

        * Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1954, 175 էջ:
        * Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ:
        * Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ:
        * Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
        * Անուշավան Մակարյան, Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Ե., Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ։
        * Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
        * Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանը գրող, Ե., Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ։
        * Նշան Մուրադյան, Միքայել Նալբանդյան, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
        * Նշան Մուրադյան, Նալբանդյան, կյանքը և գործը, Ե., «Գիտելիք», 1980, 40 էջ։
        * Խորեն Սարգսյան, Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Ե., 1959, 214 էջ:
        * Արսեն Տերտերյան, Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա` 1911), 193 էջ։
    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 1416 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Նալբանդյան, Միքայել | Ռեյտինգ: 1.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com