Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Ներսես Շնորհալի
    15:37
    Ներսես Շնորհալի
    Սուրբ Ներսես Շնորհալի, Ներսես Դ. (Կլայեցի, Երգեցող) (1102-13 Օգոստոս, 1173), միջնադարյան հայ բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի:
    Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում` եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ: Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ: Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» (1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։
    Հանելուկներ

    * * *

    Ծնվում է ու մեծանում,
    Հենց նույն օրն էլ` մահանում,
    Հետո նորից կյանք առած
    Պայծառ շորեր է հագնում:

    (Արև)

    * * *

    Ամբողջ օրը տանը մնում,
    Բեհեզ բարձի վրա քնում,
    Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
    Բազեի պես որս է անում:

    (Կատու)

    * * *

    Հողն է մտնում, մահանում,
    Հետո նորից կյանք առնում,
    Աչքը հառած երկնքին,
    Տարածվում է, շատանում:

    (Ցորեն)

    * * *

    Չորս ոտք ունի, բայց շուն չի,
    Զու է ածում, թռչուն չի,
    Խոտ է ուտում կովի պես,
    Պատյան ունի, բայց տուն չի:

    (Կրիա)

    * * *

    Տուն է սպիտակ, լայնատարած,
    Սև հավիկներ մեջը թառած,
    Խոսում են ու զրույց անում՝
    Մարդու նման լեզու առած:

    (Գիրք)

    * * *

    Ամբողջ օրը քուն չունի,
    Լայն դաշտերում տուն չունի,
    Ծաղկից ծաղիկ է թռչում,
    Փեթակ ունի, բուն չունի:

    (Մեղու)

    * * *

    Արքա չունեն, սակայն արագ
    Կազմում են մեծ, ահեղ բանակ,
    Հենց մտնում են արտը հասած՝
    Բերքն են հնձում առանց դանակ:

    (Մորեխ)

    * * *

    Գիշերով է նա լույս տալիս,
    Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
    Կիսվում է նախ և նորանում,
    Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

    (Լուսին)

    * * *

    Տեսա իմ հոգու հոգին
    Հողում թաղվեց, մահացավ,
    Շատ չարչարվեց ու կրկին
    Ծիլ արձակեց, բարձրացավ,

    Սրի բերան նա ընկավ,
    Քարով ճզմվեց, փշրվեց,
    Հետո բոցում այրվեց,
    Նոր կյանք առած՝ ետ եկավ:

    (Ցորեն)

    * * *

    Հսկայական փռում թխած
    Մի գաթա կա սիրուն, գլոր,
    Թխողն ինչքան ծայրից պոկում,
    Նորից է նա դառնում կլոր:

    (Լուսին)

    * * *

    Նա որսորդ է չար ու անգութ,
    Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
    Ժանիքը սուր, ագին բարակ,
    Եվ աչքերն են մի-մի ճրագ:

    (Հովազ)

    * * *

    Ճարտարագետ և իմաստուն,
    Ծաղկի փոշուց շինում է տուն,
    Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
    Չունի դադար, հանգիստ ու քուն:

    (Մեղու)

    * * *

    Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
    Հա գնում է պտույտ-պտույտ,
    Նրանով են սնվում անվերջ
    Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

    (Գետ)

    * * *

    Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
    Կանաչ շորեր ունի հագին,
    Թողեց հետքեր նա ամենուր,
    Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

    (Գարուն)

    * * *

    Մի տախտակ կա քառանկյուն,
    Առանց դրա չկա տուն,
    Մինչև ամուր չփակես
    Դու չես մտնի հանգիստ քուն:

    (Դուռ)

    * * *

    Նա ապրում է շարժուն տան մեջ,
    Ծտի նման խայտում անվերջ,
    Առավոտից մինչ իրիկուն
    Չունի հանգիստ ու չունի քուն:

    (Ձուկ)

    * * *

    Երեկ տեսա մի քարավան
    Ճամփա ելած՝ գնում էր Վան,
    Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
    Մի-մի հատիկ առած մեջքին:

    (Մրջյուն)

    * * *

    Մի թռչուն կա շատ իմաստուն,
    Բարեկամ է նա միշտ մարդուն,
    Աղմկում է, ձայնեղ կանչում,
    Երբ որ գող է մտնում իր տուն:

    (Սագ)

    * * *

    Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
    Կանգնած անսյուն ու անգերան,
    Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
    Կախված ջահեր, առանց պարան:

    (Երկինք)

    * * *

    Խոսում է նա, լեզու չունի,
    Շրջում է նա, ոտքեր չունի,
    Բայց մտնում է ամեն մի տուն,
    Ուրախ լուրեր բերում մարդուն:

    (Նամակ)

    * * *

    Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
    Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
    Պարգևում է լույս ու բերկրանք,
    Երբ գնում է, օրն է մթնում:

    (Արև)

    * * *

    Թռչուն անթև ու անփետուր,
    Բայց շրջում է նա ամենուր,
    Նրա համար սահման չկա
    Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

    (Միտք)

    * * *

    Հողից շինեցին,
    Բոցում թրծեցին,
    Կախեցին սյունից,
    Տարան, բերեցին:

    (Խնոցի)

    * * *

    Մի բան գիտեմ զարմանալի,
    Նա մագիլներ ունի հավի,
    Մութ անտառն է իրար տալիս,
    Հարթում սիրուն ու ետ գալիս:

    (Սանր)

    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 1151 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: բանաստեղծ, հանելուկներ, Ներսես Շնորհալի, գրող | Ռեյտինգ: 2.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com