armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:12 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Կա հինավուրց մի զրույց, Թե մի տղա, Միամորիկ, Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ Դու չես սիրում, Թե չէ գնա՛, Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր Քայլ առավ, Լացեց, լացեց, Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ. — Է՛լ չերևաս Շեմքիս, ասավ, Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց Սարի այծյամ, Սիրտը հանեց, Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ. — Կորի՛ր աչքես, Թե հարազատ Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին, Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր, Լացակումած. — Վա՜յ, խեղճ տղաս, Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |