Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
Страница 1 из 11
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ
ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:33 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ:

Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»:

Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:

Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»:

Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»:

Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում:

Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Վարդան Այգեկցի » ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ
Страница 1 из 11
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com