Ժողովածուն ընդգրկում է Մարտիրոս Սարյանի (1880—1972) մտքերն ու խոհերը արվեստի ամենատարբեր խնդիրների շուրջ։ Սարյանի մեծաթիվ հոդվածներից ու հրապարակումներից քաղված խորհըրդածությունները ներկայանում են ուրույն ու ամբողջական մի հայացք-համակարգ՝ գեղեցիկի և արվեստի վերաբերյալ:Գրքում զետեղված է նաև Սարյանի անվամբ հրապարակված բոլոր հոդվածների ու հրապարակումների ամբողջական մատենագիտությունը: