Քաղաքացիական մեծ շունչ և հոգու ազնիվ պոռթկում կա գրքում այս։ Հեղինակը դերասանի վառ անհատականությամբ ու նույնքան հմայիչ արվեստով բեմում կիսատ թողած իր խոսքը համոզիչ ու տաք շնչով շարունակում է կուլիսների հետևում, դահլիճում, դրսում՝ հանդիսատես ընթերցողի հետ։Դա հայ մարդու տագնապն է մեր այսօրվա ու մանավանդ, վաղվա համար, մեծ ցավ ու բողոք է հոգու գորշության ու անտարբերության դեմ, քաղցր կարոտ ու կարճատև վերադարձ դեպի անխռով մանկության տարիները: